Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքում միջուկային մրցավազք


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլըրի Քլինթընը հայտարարել է, թե միջուկային զենք ստանալու պարագայում Իրանը կարող է պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում միջուկային մրցավազքի համար:

Սաուդիան Արաբիայի Ջեդդա քաղաքում տեղի ունեցած իր ելույթի ընթացքում, Հիլըրի Քլինթընը նշել է նաև, թե իրենց ունեցած փաստերի համաձայն, Իրանի միջուկային ծրագրերը խաղաղ նպատակներ չեն հետապնդում:

Մինչ այս, Քլինթընի այն ձևակերպմանը, թե Իրանը ռազմականացված բռնատիրություն է, այդ երկրի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին պատասխանել էր, որ Քլինթընը անիրական շահարկումների միջոցով փորձում է ազդել հանրային կարծիքի վրա:

Մոթաքին ինքն էլ մեղադրել է Միացյալ Նահանգներին ռամզականացված բռնատիրություն լինելու մեջ` նկատի ունենալով Իրաքում և Աֆղանստանում մղվող պատերազմները:

XS
SM
MD
LG