Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան


ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ջեյմս Ստայնբըրգը փետրվարի 4-ից 5-ը այց կկատարի կովկասյան տարածաշրջան։ Նախ, Երեւանում նրան կընդունեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող ու տարածաշրջանային հարցեր։ Այնուհետեւ կայցելի Թբիլիսի, որտեղ նրան կընդունի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը Վրաստանում հանդիպում կունենա նաեւ այդ երկրի ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 5-ին Ջեյմս Ստայնբերգը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցի Մյունխենի անվտանգության վեհաժողովին։ Այստեղ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաութօղլիի եւ մի շարք այլ երկրների պաշտոնատար անձանց հետ։

XS
SM
MD
LG