Մատչելի հղումներ

Տիբեթի ինքնավարության հարցում չկա փոխզիջում


Տիբեթի հոգեւոր առաջնորդի՝ Դալայ Լամայի երկու դեսպանորդները, Չինաստանի կառավարության անդամների հետ անցկացված բանակցություններից հետո Հնդկաստան են վերադարձել գրեթե ձեռնունայն։

Չինաստանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Պեկինի պաշտոնյաները բանակցությունների ժամանակ հաղորդել են դեսպանորդներին, որ Տիբեթի նկատմամբ Չինաստանի ինքնիշխանության հարցում չի կարող լինել որեւէ փոխզիջում։

Չինական կողմից բանակցային պատվիրակության ղեկավար Դու Ջինգլին ասել է, թե քննարկումների տեղ անգամ չկա եւ Տիբեթի ինքնավարության մասին չի լինի եւ ոչ մի զիջում։

Սակայն Տիբեթի արտաքսյալ կառավարության խոսնակն ասում է, թե իրենք այնուամենայնիվ ոգեշնչված են Չինաստանի հետ կապերը վերականգնելու փաստով։

XS
SM
MD
LG