Մատչելի հղումներ

Համասը սպառնում է Իսրայելի դեմ պատժիչ գործողություններով


Պաղեստինյան Համաս զինված խմբավորումը հայտարարում է, թե Իսրայելը սպանել է իր ավագ հրամանատարներից մեկին, ինչի համար արժանանալու է Համասի վրեժխնդրության պատասխանին։

Ըստ Համասի հայտարարության, խմբի ղեկավարներից Մահմուդ ալ-Մաբհուհը սպանվել է հունվարի 2Օ-ին, Արաբական Միացյալ Էմիրություններում։

Ուրբաթ օրը հրապարակած հայտարարությամբ Համասը սպառնում է ՝՝հարմար մի ժամանակ պատասխան հարված տալ Իսրայելի սիոնիստական վարչակարգին՛՛։

Սպանության մանրամասների մասին Համասը մանրամասնություններ չի հաղորդում, սակայն տեղեկացնում է, որ այս պահին մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից անցկացվող հետաքննությանը։

Համասը տեղեկացնում է նաեւ, որ Մաբհուհը ռազմական իր թեւի հիմնադիրներից մեկն է, որն Իսրայելի դեմ իրականացրել է հարյուրավոր հարձակումներ։

XS
SM
MD
LG