Բրիտանիայի եւ Իռլանդիայի վարչապետեր Գորդոն Բրաունը եւ Բռաեն Քոուենը երկուշաբթի օրը շտապ մեկնեցին Բելֆասթ՝ իռլանդական Շին Ֆեյնի եւ Ժողովրդավարական միություն կուսակցությունների՝ դատավարական եւ վերահսկողության իրավասությունների փոխանցման շուրջ րակարծությունները քննարկելու նպատակով։ Կաթոլիկ մեծամասնության Շին Ֆեյն կուսակցությունը պահանջում է ոստիկանական եւ դատավարական իրավասության մարմինների՝ Լոնդոնից Բելֆասթ անմիջապես տեղափոխումը։ Կուսակցության ղեկավարները սպառնում են հրաժարական տալ՝ իրենց պահանջը չբավարարելու դեպքում։ Ժողովրդավարական միություն կուսակցությունը այդ պահանջը բավարարելու նախապայման է դրել՝ պահանջելով կաթոլիկներից բողոքականների իրավունքների վերականգնումը եւ վերջիններիս մարտկական հաղթանակները տոնելու եւ շքերթներ անցկացնելու իրավունքը։