Մատչելի հղումներ

Սերբիայի ուղղափառ եկեղեցին ունի նոր առաջնորդ


Սերբիայի ուղղափառ եկեղեցին իր առաջնորդ ընտրեց 8Օ-ամյա Իրինեյ Գավրիլովիչին։ Ընտրության վերջին փուլը, որի ժամանակ մնացել էր երեք թեկնածու, անցավ խաղարկության ոճով՝ գաղտնի քվեարկությամբ։

Այսպիսով Իրինեյը դառնում է Սերբիայի 45-րդ պատրիարքը, որն այս դիրքում փոխարինում է անցյալ տարվա նոյեմբեր ամսին իր մահկանացուն կնքած Պավլե պատրիարքին։

Պավլեն, ով հայտնի էր իր չափավորական դիրքերով, եկեղեցին ղեկավարել էր մոտ երկու տասնամյակ՝ անցնելով կոմունիզմի փլուզման ու Բալկանյան պատերազմների ժամանակներով։
Սակայն ոմանք մեղադրում են նրան՝ ասելով, թե նա չի կարողացել զսպել այն կարծր դիրքային հոգեւորականներին, ովքեր 199Օ-ականների բալկանյան հակամարտության տարիներին հրահրում էին ազգային թշնամանք ընդդեմ կաթոլիկ խորվաթների եւ Բոսնիայի մահմեդականների։

XS
SM
MD
LG