Աֆղանստանի Քարա Բաղ գյուղի բնակիչները բողոքում են ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված գիշերային մի գրոհի արդյունքում 4 մարդու սպանության փաստի դեմ։
Գյուղացիները պնդում են, որ սպանվածները քաղաքացիական անձինք են ու որեւէ կապ չունեն ահաբեկիչների կամ զինված խմբավորումների հետ։
Ականատեսների խոսքերով, զոհված անձանցից երեքը նույն ընտանիքի անդամներ են։
ՆԱՏՕ-ը հերքում է քաղաքացիական անձանց սպանության լուրը՝ պնդելով, թե չորսն էլ եղել են զինյալներ։ Նույն հայտարարության մեջ ասված է, թե ռազմական գործողությունը ղեկավարել են աֆղանական ուժերը՝ նպատակ ունենալով գերի վերցնել Թալիբանի բարձրանստիճան մի հրամանատարի։
ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք պնդում են նաեւ, թե սպանվածներից 15-ամյա տղայի վրա կրակ է արձակվել այն պահին, երբ նա խլում էր զինծառայողներից մեկի զենքը։
Աֆղանստանի ու ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց միջեւ չորեքշաբթի օրն անցկացված համատեղ մի նիստի ժամանակ կայացվել է մինչեւ տարեւերջ բանակային ուժերի թվակազմը 1Օ2 հազարից 17Օ հազարի հասցնելու որոշում։