Մատչելի հղումներ

Հանրապետական Սքոթ Բրաունը հաղթեց  Մասաչուսեթսի ընտրություններում


Բրաունը պարտության մատնեց դեմոկրատ թեկնածու Մարթա Քոքլիին 52-ը 42 տոկոսի հարաբերությամբ։ Բրաունր իր խոսքում նշեց, որ Մասսաչուսեթսի ընտողները կատարեցին իրենց ազատ ընտրությունը։ Նա մեծ պատկառանքով արտահայտվեց սենատոր Քենեդիի մասին, եւ նշեց, որ կանի ամեն ինչ նրա արժանի իրավահաջորդը դառնալու համար։Բրաունը կդառնա 41-րդ հանրապետականը 100 անդամներից բաղկացած սենատում, ինչը հնարավորություն կտա հանրապետականներին խոչընդոտել նախագահ Օբամայի առողջապահական համակարգին եւ այլ ոլորտներին վերաբերվող ծրագրերը։

XS
SM
MD
LG