Մատչելի հղումներ

Ուկրաինայի ընտրությունները՝՝՝բարձր մակարդակի՛՛


Եւրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դիտորդներն ասում են, թե Ուկրաինայում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունները եղել են ՝՝բարձր մակարդակի՛՛ եւ անցած ընտրությունների համեմատ ցույց տվել ՝՝նշանակալի առաջընթաց։

Երկուշաբթի օրվա նախնական հաշվարկի արդյունքներով, ընդդիմության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կանցնեն ընտրությունների երկրորդ փուլ։

Ուկրաինայի նախկին վարչապետ, ռուսամետ գործիչ Յանուկովիչը հավաքել է ձայների 36 տոկոսը, Տիմոշենկոն՝ 25։ Ներկա նախագահ Վիկտոր Յուշչենկոն ձայների թվով հինգերորդ տեղում է։

ԵԱՀԿ-ի գնահատականով, ընտրությունների ընթացքում ցուցաբերվել է հարգանք քաղաքացիական ու քաղաքական իրավունքների հանդեպ, ընտրողների տրվել քաղաքական տարբեր կարծիքներ ունեցող 15 թեկնածուների միջեւ ընտրություն կատարելու լիակատար ազատություն։

XS
SM
MD
LG