Նախորդ շաբաթ հրաժարականի դիմում ներկայացրած իրանցի դիվանագետն իր գործընկերներին կոչ է անում հետևել իր քայլին:
Մոհամադ Ռեզա Հեյդարին “Ամերիկայի Ձայնին” տված իր հարցազրույցում նշել է, թե Իրանի ժաղովրդին պաշտպանել ցանկացող մյուս դիվանագետները նույնպես պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից:
Նորվեգիայում Իրանի արդեն նախկին գլխավոր հյուպատոսն իր հրաժարականը հիմնավորել է դեկտեմբերի 27-ին կառավարության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բնություններով:
Իրանի արտգործնախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ դիվանագետը ոչ միայն հրաժարական է տվել, այլև ավարտել է ծառայության ժամկետը: Վերջինս ասում է, թե վախենում է վերադառնալ Իրան և որոշել է մնալ Նորվեգիայում: