Մատչելի հղումներ

Գերմանիան հորդորում է, որ Թուրքիան շարունակի բարեփոխումների գործընթացը


Գերմանիան հորդորել է Թուրքիային, որ առաջ ընթանա Եվրամիության անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների իրագործման ուղղությամբ։

Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեսթըրվելն ասել է, թե կարեւոր է, որ Թուրքիան առաջադիմություն արձանագրի Եվրամիության անդամակցության խորհրդակցություններում։ Նա ասել է, թե բանակցությունների գործընթացը, իր բառերով, ,՛՛վերջնաժամկետ չունի, իսկ արդյունքը՝ երաշխավորված չէ, սակայն Գերմանիան կհարգի այն։

Վեսթըրվելը նաեւ հորդորել է, որ Թուրքիան առաջադիմություն արձանագրի Կիպրոսի հողային վեճում եւ բարելավի կրոնի եւ խոսքի ազատությունները Թուրքիայում։ Նա այդ մասին հայտարարել է Անկարայում, ուր հանդիպել է իր պաշտոնակցի՝ Ահմետ Դավիթողլուի հետ։

Դավիթողլուն վերահաստատել է Թուրքիայի հանձնառությունը Եվրամիության անդամակցության գործընթացի նկատմամբ, դիտել տալով, որ Անկարան կիրագործի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կառավարությունը հայտարարել է, թե կգերադասեր Թուրքիային շնորհել ՛՛ միայն հատուկ գործընկերոջ՝՝, այլ ոչ թե ՛՛Եվամիության լիիրավ անդամի՝՝ կարգավիճակ։ Թուրքիան դեմ է այս գաղափարին

XS
SM
MD
LG