Ամերիկյան ՝՝Նյու Յորք Թայմս՛՛ օրաթերթը հունվարի 5-ի իր համարում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված հոդվածը սկսում է՝ պատմելով ոմն Ֆեթիյե Չեթինի մասին, որը, Թուրքիայում մեծանալով որպես թուրք մահմեդական, տարիներ առաջ բացահայտում է ՝՝6Օ-ամյա մի գաղտնիք՛՛։ Նրա տատը, խախտելով 6Օ-ամյա լռությունը, պատմում է, որ ինքը ծնվել է որպես հայ քրիստոնյա ու 1915 թվականի ջարդերից փրկվել մի թուրք ոստիկանի օգնությամբ, որը նրան խլել է մորից ու մեծացրել որպես թուրք ու մահմեդական։
՝՝Չեթինն այսօր Թուրքիայի 5Օ հազարանոց հայկական համայնքի նշանավոր դեմքերից է ու Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով՝ ամենաակնառու իրավաբաններից, որը գտնում է, որ եկել է պատմության ամենադառը էջը հաղթահարելու ժամանակը՛՛, գրում է թերթը։
Այնուհետեւ թերթը հիշեցնում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ վերջին ժամանակներս ընթացող իրադարձությունների մասին ու տեղեկացնում ընթերցողներին, որ աշխարհում հայկական 7 միլիոնանոց սփյուռքը մտահոգված է այն հանգամանքով, որ հարաբերությունների ջերմացումը կարող է օգտագործվել Թուրքիային ներելու համար, մի երկիր, գրում է թերթը, որտեղ ՝՝Հայոց ցեղասպանություն՛՛ բառակապակցությունն արտասանելն անգամ կարող է դառնալ մարդկանց դատարան տանելու պատճառ՛՛։
՝՝Իսկ տիկին Չեթինի թուրք մահմեդական սրտում սահմանները մշտապես բացվել են այն բանից հետո, երբ տատից իմացել է իր հայկական արմատների մասին՛՛, գրում է ՝՝Նյու Յորք Թայմս՛՛-ը ու ցեղասպանության մասին ահասարսուռ դեպքեր նկարագրում Չեթինի Հրանուշ տատի պատմածներից։