Մատչելի հղումներ

Աֆղանստանում սենատոր է սպանվել


Աֆղանստանի ոստիկանությունը հրազենային վնասվածք է հասցրել երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից մեկին: Սենատոր Մոհամմադ Յունուսը սպանվել է տունդարձի ճանապարհին` նախորդ օրը թեժ մարտերի կիզակետում հայտնված Բեղլանի նահանգով անցնելիս:

Երկրի ներքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օրենսդիրը հրաժարվել է ենթարկվել ոստիկանության օրինական հրահանգներին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, սենատորի վարորդը սպանվել, իսկ թիկնապահներից մեկը` վիրավորվել:

Միաժամանակ, Աֆղանստանի հարավային Հելմանդ շրջանինահանգային իշխանությունները հայտնում են, որ նախօրեին տեղի ունեցած ռումբի պայթյունի արդյունքում տարածքի 3 բնակիչներ զոհվել` 4-ը վիրավորվել են:

XS
SM
MD
LG