Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետական պաշտոնյաները հայտնում են, որ  ԱՄՆ ում հանցագործությունների թիվը տարվա առաջին հատվածում նվազել է։


Այս ցուցանիշները երկուշաբթի օրը ներկայացվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի զեկույցում։
Զեկույցում ասվում է, որ սպանությունների թիվը ամբողջ երկրում իջել է 10,
կողոպուտների թիվը՝ 6.5, իսկ բռնությունների թիվը՝ ավելի քան 3 տոկոսով։
Այստեղ նաեւ նշվում է , որ մեքենաների առեւանգումը ԱՄՆ-ում նվազել է 19 տոկոսով։
Այս ցուցանիշները հիմնված են 2ՕՕ9 թվականի առաջին 6 ամիսների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատող ավելի քան 11,700 գործակալությունների զեկույցների վրա։

XS
SM
MD
LG