Մատչելի հղումներ

Յուրաքանչյուր 15-րդ ծխախոտը՝ քաղցկեղի մեկ բջիջ


Բրիտանացի գիտնականների պնդումների համաձայն, իրենք գտել են քաղցկեղի 2 տեսակների գենետիկ կոդերի ողջ համակարգը:

Ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել են մասնավորապես մաշկի և թոքերի քաղցկեղի ձևավորման պատճառները և դրա զարգացման գենետիկ փոխակերպումների ողջ դինամիկան:

Իրենց հետազոտությունների ընթացքում գիտնականները հետևել են ավելի քան 23000 բջիջների փոխակերպման գործընթացին, ինչի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի հասնել թոքերի և մաշկի քաղցկեղի բուժմանը:

Հետազոտության տվյալների համաձայն, թոքերի քաղցկեղից տարեկան ավելի քան 1 միլիոն մարդ է մահանում: Դեպքերի 80%-ը ծխելու արդյունք է:

XS
SM
MD
LG