Մատչելի հղումներ

Իրաքում շարունակվում են բռնությունները


Իրաքի մայրաքաղաքում եւ հյուսիսային Մոսուլ քաղաքում ռմբահարումները խլեցին 8 մարդու կյանք, կան նաեւ վիրավորներ։
Ոստիկանությունը հայտնում է, որ 3 մեքենա են պայթեցվել Բաղդադում մի քանի րոպեների ընթացքում՝ սպանելով 4 մարդ եւ վիրավորելով 14 ին։ Հարձակումները տեղի ունեցան Իրանի դեսպանատան, Իրաքի ներգաղթի եւ արտգործնախարարության մոտակայքում։
Մոսուլ քաղաքում պայթյուններ գրանցվեցին երկու եկեղեցինեերում՝ սպանելով 4 եւ վիրավորելով 40 մարդ։ Քաղաքի քրիստոնյա փոքրամասնությունը միշտ է եղել է ահաբեկիչների թիրախի կենտրոնում։
ԱՄՆ-ի զինյալ ուժերը կանխատեսում էին բռնությունների աճ
մարտի 7-ին Իրաքում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ։

XS
SM
MD
LG