Մատչելի հղումներ

Կպակասեցնեն եթե հաստատվի


Ըստ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, առաջիկայում Միացյալ Նահանգների և իր երկրի միջև կնքվելու է ժամկետն անց միջուկային զենքի փոխարինման վերաբերյալ պայմանագիր:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խնդրի վերաբերյալ բանակցություններն սկսվել են դեռևս 1991-ից և այժմ շարունակվում են Ժնևում:

Այս տարվա հուլիս ամսին Օբամա-Մեդվեդև հանդիպման ընթացքում, արդեն իսկ ստորագրվել էր նախնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը, որը դեռևս պետք է հաստատվի երկու երկրների օրենսդիրների կողմից:

Փաստաթղթի ռուսական Դումայում և ամերիկյան Կոնգրեսում հաստատվելու պարագայում, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է զուգահեռաբար նվազեցնեն իրենց միջուկային զենքի չափերը:

XS
SM
MD
LG