Մատչելի հղումներ

Ամերիկյան առաջին համալսարանը Արաբական Միացյալ Էմիրություններում


Նյու Յորքի համալսարանը մասնաճյուղ է բացել Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ դառնալով այդ երկրում մասնաճյուղ հիմնող առաջին ամերիկյան համալսարանը։

Նյու Յորք համալսարանի Աբու Դաբիի մասնաճյուղը իր դռները բացել է երկուշաբթի օրը, Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ Մոհամեդ բին Զայեդ Նահյանի եւ Նյու Յորքի համալսարանի տնօրեն Ջոն Սեքստոնի կողմից։ Համալսարանի առաջին 100 ուսանողները իրենց ուսումը կսկսեն առաջիկա տարվա օգոստոսին։

Աբու Դաբիի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, թե նոր համալսարանը այդ երկրին կօգնի զարգացնելու իր կրթական համակարգը, հնարավորություն ստեղծելով, որ Աբու Դաբին դառնա աշխարհի մշակութային կենտրոններից մեկը։

Նյու Յորքի համալսրանը հայտարարել է, թե Պարսից ծոցի շրջանում բացված այդ մասնաճյուղը նպատակ է հետապնդում մրցել մեծ հեղինակություն վայելող այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են Հարվարդը եւ Օքսֆորդը։

XS
SM
MD
LG