Մատչելի հղումներ

Ռուսաստանը սգում է հրդեհի զոհերի հիշատակը


Ռուսաստանը համերկրային սգո օր է հայտարարել Պերմ քաղաքի գիշերային մի ակումբում հրդեհի 112 զոհերի հիշատակին։

Ռուսաստանում ամենուր դրոշները կիսակայմ են բարձրացվել երկուշաբթի օրը։ Հեռուստատեսության գլխավոր ալիքները դադարեցրել են զվարճալի ծրագրերը, իսկ եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգերը հիշատակի հատուկ արարողություններ են կազմակերպել։

Հրդեհից վիրավորվել է 120 մարդ։ Նրացից շատերն այժմ առողջական ծանր վիճակում են։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոիգուն հայտարարել է, թե հրդեհի անվտանգության հետաքննիչները Պերմի հիշյալ ակումբին անցնող տարվա ընթացքում երկու անգամ նախազգուշացրել են հրդեհի օրենքների խախտումների մասին։

XS
SM
MD
LG