Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ- ը մոտ են միջուկային զինամթերքի կրճատման պայմանագրի վերահաստատմանը։
Նախարարությունը, ուրբաթ օրվա զեկույցում հայտնեց, որ նոր պայմանագրի
մշակման լարված աշխատանքները մոտենում են ավարտին։
ԱՄՆ ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Ժնեվում աշխատում էին 1991-ին հաստատված, ՍԹԱՐԹ կոչվող զինամթերքի կրճատման ռազմավարական պայմանագրի վերամշակման ուղղությամբ, որը սպառվում է շաբաթ օրը։
Նոր պայմանագիրը նախատեսում է, Ռուսաստանի եւ ԱՄՆ- ի միջուկային զինանոցների ավելի մեծ կրճատումներ։
ԱՄՆ- ի եւ Ռուսաստանի նախագահները հուլիս ամսին Մոսկվայում ունեցած իրենց հանդիպման ժամանակ համաձայնել էին կրճատել միջուկային մարտագլխիկները, առաջիկա 7 տարվա ընթացքում, դրանք հասցնեով 1500- 1675 – ի, որպես մասը նոր պայմանագրի։
Պայմանագիրը ուժի մեջ դրվելուց առաջ, այն պետք է վավերացվի Ռուսական Դումայի եւ Ամերիկյան Սենատի կողմից։