Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նկատվում է աշխատատեղերի կրճատման նվազում


ԱՄՆ-ում նկատվում է աշխատատեղերի կրճատման նվազում։ Այս մասին են տեղեկացնում ներկայացված երկու հաշվետվություններ։


ADP ընկերությունը, որն իրականացնում է ամերիկացի միլիոնավոր աշխատավորների աշխատավարձերի ցուցակները, հաղորդում է, որ նոյեմբեր ամսին տնտեսության մասնավոր ճյուղում գրանցվել է 169 հազար աշխատատեղի կրճատում, ինչը նախորդ ամսվա համեմատ դրական տեղաշարժ է եւ շատ ավելի գոհացուցիչ՝ ֆինանսական ճգնաժամիի այս ամբողջ ընթացքում։


Հետազոտություններ կատարած Challenger ընկերության զեկույցի համաձայն, կրճատումների թիվն անկում է ապրում արդեն չորրորդ ամիսն անընդմեջ։


Սակայն տնտեսագետների մեծ մասն այսօր կարծում է, որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կշարունակի բարձր մնալ 2Օ1Օ թվականի առաջին կեսին, եւ նվազել կսկսի միայն երկրորդ կեսից։

XS
SM
MD
LG