Ռուսաստանում վերջերս գնացքներից մեկի վրա իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել մահմեդական ռազմատենչ մի կազմակերպություն։ Ապստամբ չեչենական մի հեռուստակայանով հրապարակված հայտարարությամբ Կովկասյան էմիրություններ խմբավորումը տեղեկացնում է, որ գնացքը պայթեցնելու հրամանն արձակել է Կովկասյան էմիրությունների այսպես կոչված էմիր Դոքու Ումարովը։
Ումարովն իրեն համարում է Չեչնիայի ղեկավարը։
Ըստ որոշ հաղորդագրությունների Ումարովը Հյուսիսային Կովկասում վերահսկում է մահմեդական մի քանի խմբավորում։