Մատչելի հղումներ

Գործազրկության թիվն ԱՄՆ-ում շարունակում է աճել


ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության զեկույցի համաձայն, սեպտեմբերին եւս 263 հազար աշխատատեղերի կրճատման արդյունքում, գրանցվեց գործազրկության 9.8 տոկոսի ցուցանիշ։ Մի թիվ, որը 18Օ հազարով ավելի էր, քան կանխատեսում էին ավելի լավատես տնտեսագետները։

ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ աշխատանքային վիճակագրության բյուրոյի հանձնակատար Քեթ Հոլն ասում է, թե մայիս ամսից ի վեր ամսական միջին հաշվով իր աշխատանքն է կորցնում 3Օ7 հազար մարդ։ Նոր աշխատանքի ընդունվողների թիվը անցած 21 ամիսների ընթացքում, նրա խոսքերով, անկում է ապրել 7 միլիոն երկու հարյուր հազարով։

Չնայած տնտեսական անկման արագության նվազման որոշ նշանների, տնտեսության վերականգնումն ավելի դանդաղ է ընթանում, քան 2ՕՕ1 թվականին, ասում է Քեյթ Հոլը։
Նա նշում է, որ 2ՕՕ1 թվականի դեպքում գնորդների սպառողունակությունը չանցավ բացասական ցուցանիշների եւ սպառողները շարունակեցին ծախսել ամբողջ անկման ժամանակաշրջանում։ ՝՝Այս անկման ժամանակ այդպես չէ։

Այս անկումը շատ ավելի խորն է, քան 2ՕՕ1-ի ժամանակ՛՛, ասում է նա։
Աշխատանքի թուլացող շուկան համարվում է տնտեսական վերականգնման գլխավոր խոչընդոտ, քանի որ, վստահ չլինելով իրենց աշխատանքի կայունության մեջ, նաեւ նրանք, ովքեր աշխատում են, ավելի քիչ են կատարում գնումներ այսօր։

Խոսելով օգոստոսին ապրանքների նկատմամբ պահանջարկի անկման մասին՝ տնտեսագետ Լի Ուայնստոքն ասում է, որ աշխատանքի շուկայում դեռեւս դրական տեղաշարժ չի ակնկալվում։
՝՝Դեռեւս հարկավոր է սպասել՛՛, ասում է նա ու ավելացնում, որ ՝՝արդյունաբերության որոշ ճյուղեր այնքան կենսունակ չեն, որքան սրանից մի քանի ամիս առաջ՛՛։

Ու չնայած տնտեսագետներն ասում են, որ ԱՄՆ-ի տնտեսությունը հուլիս-սեպտեմբեր ամիսներին աճի նշաններ է ցույց տվել, շատ քչերն են կարծում, որ վերականգնման այս մակարդակը բավարար է գործազրկության ցուցանիշը կրճատելու համար։

XS
SM
MD
LG