Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում հերթական հարձակման արդյուքնում 2 ոստիկան և 6 քաղաքացիներ են զոհվել:
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած պայթյունի ականատեսները պատմում են, որ մի կին նույն օրն առավոտյան Գրոզնիի Վլադիմիր Պուտինի անվան պողոտայում մոտեցել է ոստիկանության ավտոմեքենային և ինքն իրեն պայթեցրել:
Նախնական տեղեկությունների համաձայն ոստիկանները զոհվել են, սակայն քիչ անց պաշտոնական Գրոզնին հերքել է այդ լուրը` պնդելով, որ պայթյունի արդյունքում իրավապաշտպանները լուրջ մարմանական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ շրջակա մի շարք շենքեր և մեքենաներ այրվել են:
Այս միջադեպը վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսկովկասյան տարածաշրջանի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հարձակումների շարքից է:
Չնայած նրան, որ Չեչնիայում պատերազմական գործողությունները պաշտոնապես ավարտվել են մոտ 5 տարի առաջ, վերջին տասնամյակի ընթացքում ռուսական բանակի և տարածաշրջանի մահմեդական զինյալների միջև բախումները շարունակվում են: