Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հավատացած է, թե ԱՄՆ-ը իր ընտանիքին ու քաղաքական դաշնակիցներին դատապարտում է՝ իր դիրքերը թուլացնելու նպատակով։
Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Քարզայն ասում է, թե այդ նպատակին հասնելու համար, ԱՄՆ-ը կիրառում է ՝՝անարդար՛՛ սկզբունքներ։
Նրա խոսքերով, ընտրությունների ժամանակ իր մտերիմ զինակից Մուհամեդ Քասիմ Ֆահիմին ուղղված քննադատությունը նույնպես ուղղված է ընդդեմ իրեն։ Իսկ այն մեղադրանքները, ըստ որոնց Քարզայի եղբայրը կաշառակեր է, Քարզայն անհիմն է համարում։
Վերջինս ընդունում է, որ անցյալ ամիս անցկացված ընտրությունների ժամանակ խախտումներ եղել են, սակայն ավելացնում, որ ժողովրդավարության ուղին նոր բռնած երկրի համար դա անխուսափելի էր։
Ամերիկյան թերթերը հրապարակել են մի զեկույց, ըստ որի ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային խախտումներ հօգուտ Քարզայի։