Մատչելի հղումներ

Իրանի ամենահայտնի կրոնական գործիչը դատապարտում է իշխանություններին


Իրանի այլախոհ ամենահայտնի կրոնական գործիչ Այաթոլլահ Հուսեին Ալի Մոնթազերին դատապարտում է հետընտրական անհանգստություններն ավարտելու գործում իշխանությունների ընտրած ուղին։ Նրա խոսքերով, Իրանի ղեկավարները պետք է ունենան խիզախություն՝ հայտարարելու, որ կառավարությունը ոչ հանրապետական է եւ ոչ էլ՝ մահմեդական եւ որ որեւէ մեկին չի տրված կարծիքներ հայտնելու կամ քննադատելու իրավունք։

Ինտերնետային իր էջում Մոնթազերին ասում է, թե անհանգստությունների ընթացքում ձերբակալված անձանց դատավարությունները մահմեդական արդարադատության ծաղրն են։

Մոնթազերին ժամանակին համավում էր Իրանի Մահմեդական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Խոմեյնիի հետնորդը։ Սակայն 1997 թվականին նրան ենթարկեցին 5 տարվա տնային կալանքի, երբ նա սկսեց քննադատել երկրի կրոնական վերնախավին։

XS
SM
MD
LG