Մատչելի հղումներ

Հուլիս ամսին ընկել է ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը


Հուլիս ամսին շատ անսպասելի կերպով ընկել է ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը։ Նախորդ ամսվա 9.5 տոկոսի համեմատ, հուլիսին գործազրկությունը կազմել է աշխատավոր բնակչության 9.4 տոկոսը։ Սա խոսում է այն մասին, որ Մեծ լճացման տարիներից ի վեր տնտեսական ամենախորն այս անկումը սկսում է դադար առնել։


Հուլիս ամսին իրենց աշխատանքներից ԱՄՆ-ում զրկվել է 247 հազար մարդ, ինչը նկատելիորեն ցածր ցուցանիշ է մասնագետների կանխատեսումների համեմատ։

Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսի խոսքերով, Օբամայի վարչակազմը գոհ է այս ցուցանիշից, բայց ոչ բավարարված։ Նախագահը կարծում է, որ գործազրկության ցուցանիշը, մինչեւ բարելավվելը, այս տարվա ընթացքում այնուամենայնիվ կհասնի 1Օ տոկոսի։

XS
SM
MD
LG