Մատչելի հղումներ

Շաբաթվա կեսերին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում նկատվել է որոշակի կայունացում


Շաբաթվա կեսերին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում նկատվել է որոշակի կայունացում։ Սակայն ներդրողները շարունակում են զգուշանալ՝ հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամի խորանալու հեռանկարները։ Ուշագրավ է, որ ամերիկյան ավտոարդյունբերությունը փլուզումից փրկելու հավանական միջոցառումները որոշակի առումով հանդարտեցնում են հիշյալ մտահոգությունները։
Երեքշաբթի Դաու Ջոնսի արձանագրած ցուցանիշը երեք տոկոսով ավելի բարձր էր, սակայն երկուշաբթի, երբ տնտեսական հետազոտությունների վարչությունը հաստատեց ԱՄՆ-ի տնտեսության՝ արդեն իսկ ճգնաժամային իրավիճակում լինելը, Դաու Ջոնսի ցուցանիշն անմիջապես իջավ հասնելով 700 միավորի։ Ստեղծված կացությունից դրդված ներդողներից շատերն ակնկալում են շատ ավելի վատ իրավիճակ։
Տնտեսության դանդաղումը, որն աստիճանաբար խորանում է, թեպետ ավելի կձգձգվի։։ Դա է պատճառը, որ ներդրողներն արժեթղթերի գների նվազեցման հարցում առանձնապես չունեն սպասելիքներ։
Սակայն տրամադրությունները փոխվեցին, երբ հայտնի դարձավ, որ ՛՛Ֆորդ՝՝, ՛՛՝Քրայսլեր՝՝ եւ ՛՛Ջեներալ Մոթորս՝՝ ամերիկյան ավտոարդյունաբերության երեք խոշոր ընկերությունների գործադիրները կմասնակցեն կոնգրեսական լսումներին։ Ներդրողներն հուսով են, որ ավտոարդյունաբերությանն այս անգամ կդաջողվի ձեռրք բերել 25 միլիարդ դոլարի վարկը։

Միաժամանակ ավտոարդյունաբերության երեք խոշորագույն ընկերությունները հետաձգել են իրենց ապագա ծրագրերի իրագործումը։։

Այս շաբաթ հրապարակված տվյալների համաձայն այս տարի ավոտմեքենաների վաճառքն անցյալ տարվա համեմատ նվազել է մեկ երրորդով։ Թերեւս այդ իսկ պատճառով էր, որ ամերիկյան ավտոարդյունաբերության երեք խոշոր ընկերությունները գործարար առաջրկությունների նոր ծրագրեր ներակայացրին ԱՄՆ-ի կոնգրեսին։ Ջեներալ Մոթորզի ներկայացրած ծրագիրը պարունակում է վերակառուցմանէական փոփոխություններ ընդհուպ հայտնի մակնիշի ավտոմեքենաների արտադրության դադարեցում։ Քրասլերն օրինակ նախատեսում է 25 տոկոսով կրճատել ընկերության աշխատատեղերը։ Իսկ Ֆորդը ծրագրում է ընդլայնել էլեկտրականությամբ տեղաշարժվող մեքենաների արտադրությունը։ Սենատի բանկային հարցերով հանձնաժղովի նախագահ Քրիս Դոթն այդ առումով նշել է, թե ՛՛ Ընկերություննրեի կոնգրեսին ներակայցված ծրագիրը պետք է լինի շատ ավելի թափանցիկ, քանի որ այս ընկրեությունները սխալ պատկերացումներ ունեն վարկերի հաստատման կոգրեսի պատրաստակամության մասին։՝՝

ԱՄՆ-ի կոնգրեսի լսումների ժամանակ ամերիկյան ավտոարդյուանբերության երեք խոշոր ընկերությունների գործադիրները ենթարկվեցին սուր քննադատության, քանի որ պեատկաան օգնություն խնդրելուն հակառակ Վաշինգտոն էին ժամանել մասնավոր ինքնաթիռներով։ Սակայն այս անգամվա կոնգրեսական լսումներին մասնակցելու համար ավտոարտադրող գործադիրները մայրաքաղաք կժամանեն իրենց ավոտմեքենաներով։

XS
SM
MD
LG