Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը


ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը։ ՛՛Համաշխարհային միտումներ 2025-թվականին։ Կերպարանափոխված աշխարհ՝՝ վերտառությամբ 121 էջանոց զեկույցը կանխատեսում է, որ միջազգային թատերաբերում զարգացող պետությունների՝ Հնդկաստանի եւ Չինաստանի հզորացման, ինչպես նաեւ համաշխարհայնացման , միջազգային կազմակերպությունների ազդեցության աճի հետեւանքով 2025 թվականին միջազգային համակարգը լիովին կկերպարանափոխվի։ Սակայն ԱՄՆ-ը կշարունակի մնալ որպես աշխարհի գերակա տնտեսական եւ ռազմական ուժ։ Զեկույցի հեղինակն է Մեթյու Բարոզը։ Նրա բնութագրմամբ ՛՛միջազգային համակարգ, որպես այդպիսին այլեւս գոյություն չի ունենա՝՝։
Զեկույցը կանխատեսում է մի քանի պետությունների՝ Ինդոնեզիայի, Իրանի եւ Թուրքիայի դերի բարձրացումը, սակայն զեկույցում հստակ չի նշվում, թե արդյո՞ք Ռուսաստանում եւ Չինաստանում կհաստատվեն ժողովրդավարական կարգեր։ Մերձավոր Արեւելքում ըստ Բարոսյի խնդիները կշարունակվեն։

՛՛Մերձավոր Արեւելքում Միջուկային Իրանը լիվովին կարողունակ է նախաձեռնելու սպառազինության վազք։ Ըստ հաշվարկների աննախադեպ աճում է անկայունության եւ հակամարտությունների բռնկման նախապայմանների թիվը՝՝։
Զեկույցում տեղ գտած կանխատեսումների համաձայն ահաբեկչական գործողությունները հավանաբար կավելանան, սակայն Ալ Քայդայի ազդեցությունը կնվազի մահմեդական աշխարհում վերջինիս հանդեպ ցուցաբերվող աջակցության նվազելու հաշվին ։ Զեկույցի հեղինակը հավելում է նաեւ, որ ՛՛անծայրածիր բռնությունների հետեւանքով մեծապես տուժել է մահմեդական աշախարհի խաղաղ բնակչությունը՝՝։
Աշխարհի բնակչությունը մինչեւ 2025 թվականը կավելանա մեկ միլիարդով։ Զեկույցում նշված է նաեւ, որ բնակչության եւ տնտեսական աճն իրենց ազդեցությունը կունենան պարենի, ջրի եւ վառելիքի պաշարների վրա, եւ այս հանգամանքը հեշտությամբ կարող է բռնկել հակամարտություններ։ Զեկույցում ասված է, որ կառավարություններից բացի կրոնական կազմակերպությունները, գործարար եւ նույնիսկ հանցավոր աշխարհը համաշխարհային մակարդակով կազդեն որոշումների կայացման գործընթացների վրա։

XS
SM
MD
LG