Մատչելի հղումներ

Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն


Մանուկ տարիներին էր, երբ Չիկագոյում Միշելն իր ծնողների հետ առաջին անգամ տեղափոխվեց սպիտակամորթներով բնակեցված թաղամաս։ Միշել Օբամայի մասին պատմող գրքի հեղինակ Լիսա Մանդին պատմում է, որ այդ նրանց վատ ընդունեցին այդ թաղամասում։

՛՛ Երիտասարդ տարիների նրա առաջին փորձառությունը եղավ այն, որ չնայած իր ընտանիքի ֆինանսական հաջողություններին եւ հարգի թաղամասերում բնակվելուց հնարավորությանը զատ, սպիտակամորթների ընտանիքները անստիճանաբար հեռանում էին նրա ընտանիքից՝՝։
Միշել Օբաման պատկանում է աֆրիկյան ծագմամբ այն բացառիկ ուսնողնեիր թվին, ում հաջովեց ընդունվել ամերիկյան լավագույն կրթական հաստատություններից մեկը Փրինսթոնի համալսարան, ապա Հարվարդի համալսարանի իրավագիտության դպրոց։ Ավարտելուց հետո Միշելը սկսեց աշախատել Չիկագոյի լավագույն իրավաբանական ընկերությունում, որտեղ էլ ծանոթացավ իր ապագա ամուսնու հետ։ Տիկին Օբաման լավատեղյակ է, որ ԱՄՆ-ում իր ընտանիքը շատերի համար կդառանա լավագույն օրինակ։
Լիսա Մանդին վստահեցնում է, որ այս ընտանիքը կօգնի երկրում հաղթահարել ցեղային խտրականությունը։
Քարորզարշավի ժամանակ Միշել Օբամային քննադատեցին այն բանից հետ,երբ նա իր ամուսնու հաջողության առթիվ կատարեց հիշյալ ակնարկը։



՛՛Հասուն տարիքում առաջին անգամ իսկապես հպարտանում եմ իմ հայրենիքով՝՝։

Երբ քննադատվեց նրա հայրենասիրությունը, Միշել Օբաման հստակեցրեց իր ակնարկի իմաստը, միառժամանակ ընտրարշավում նվազեցնելով իր մասնակցությունը։
Լիզա Մանդին նշում է, որ առաջին տիկինը Օբամայի վարչակազմի տարիներին չի ունենա անմիջական ազդեցություն երկրի քաղաքականության վրա։
Սակայն նա կպաշտպանի աշխատավորների՝ մասնավորապես զինվորական ընտանիքների շահերը։ Չի բացառվում,որ դա դառնա նրա առաջանային նպատակ։ Իսի Միշել Օբամայի մտերիմ ընկերուհի՝ Էնջըլա Էքրին հավաստում է, որ տիկին Օբամայի գլխավոր նպատակը երկու դուստրերի դաստյարակությունն է։
Չնայած Միշել Օբաման մասնագիտական առումով ծավալել է հետաքրքիր գործունեություն, սակայն թվում է թե նա ավելի բարձր է գնահատում մոր եւ կնոջ իր դերը։

XS
SM
MD
LG