Մատչելի հղումներ

Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ


Ուշագրավ է, որ Dow Jones ինդեքսն առաջին անգամ իջել է ավելի քան 7 տոկոսով։ Առժամանակ Սպիտակ տան խոսնակ Դանա Փերինոն հավաստեց, որ կառավարությունը կարող է գնել որոշ բանկերի բաժնետոմսերը՝ միջազգային շուկաներում ստեղծված խառնաշփոթ իրավիճակը մեղմելու նպատակով։ Անցայլ շաբաթ հաստատված կառավարության բուժիչ փաթեթը վարչակազմին ընձեռում է իրավասություն դիմելու նմանատիպ գործողությունների։ ՛՛Կացությունն արժեթղթերի շուկայում դեռեւս անկայուն է եւ ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը շարունակում է դիտարկել խնդրի հանգուցալուծման եղանակները, դրանք ժամանակին եւ տեղին կիրառելու ուղիները՝՝, նշել է խոսնակը։
Վաշինգտոնում ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կետրոնատեղիում շարունակվող հանդիպումների ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Սթրաուս Կանը հայտարարել է, որ աշխարհը հայտնվել է տնտեսական ճգնաժամի եզրին։Ճգնաժամը լուրջ է եւ երկարատեւ, սակայն մեր կանխատեսումներով 2009 թվականի վերջին կսկսվի տնտեսութայն վերականգնման գործընթացը։ Դոմինիք Սթրաուս Կանը նշել է, որ պետությունները պետք է համագործակցեն համաշխարհային ճգնաժամի վտանգը կասեցնելու գործընթացում։
Պարոն Սթրաուս Կանը հավելեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ակտիվացրել է արտակարգ ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում հիմնադրամին ավելի հեշտությամբ վարկեր տրամադրել տնտեսական ճգնաժամում գգտնվող զարգացող երկրներին։ Առժամանակ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի տնօրեն Ռոբերթ Զելիքը նշել է, որ զարգացող երկրները չպեք է անտեսվեն, հատկապես պարենի եւ վառելիքի գների աճի պայմաններում։
՛՛Ամենաչքավորները չպետք է վճարեն ամենաբարձյր գինը, քանի որ ճգանժամի հետեւաքնները վերջիններիս վրա կանդրադառնա երկրարաժամկետ առումով՝՝։ Անցած շաբաթավերջին արժեթղթերի շուկայում գների կտրուկ անկումը պատճառ դարձավ յոթ օր պարբերաբար շարունակվող ֆինանսական կորուսների։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Երւոպայում, որտեղ ավելի վաղ արձանագրվել էր արժեթղթերի գների աճ, կարճ ժամանակ անց շուկայում արժեթղթերի գինը կրկին նվազեց 2,5 տոկոսվ։

XS
SM
MD
LG