Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը ԱՄՆ-ի կոնգրեսում


ԱՄՆ-ի կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը կոնգրեսի շենքերից մեկում անցկացվեց ՝՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ-ի ազատության, ժողովրդավարության ու առաջընթացի 2Օ տարիները՛՛ խորագրով մի միջոցառում, որին ներկա էին մի շարք կոնգրեսականներ, Հայոց եկեղեցու առաջնորդներ, Հայաստանի դեսպանատան ու հյուպատոսության անդամներ, հայկական տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հասարակության անդամներ, մամուլի միջոցներ։

Հանդիպումը վարում էին կոնգրեսականներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենք Փելոնը։

Նոլենբերգի խոսքերով, 91 թվականին անկախություն հռչակելուց հետո Լեռնային Ղարաբաղն անցել է ոչ միայն հաղթանակած պատերազմի բովով, այլ նաեւ ժողովրդավարության ճանապարհով՝ 2ՕՕ7-ին գրանցելով տարածաշրջանի պատմության մեջ ամենաժողովրդավարական ընտրությունները։

Կոնգրեսական Փալոնը դրվագներ հիշեց Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցից ու ինչպես ինքն ասաց, ՝՝տպավորություններ այդ ժողովրդի մեծ քաջությունից՛՛։

Նա դժգոհեց, վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու մասին ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի հայտարարության կապակցությամբ՝ ասելով, թե. ՝՝Հարկավոր է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՛՛։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նա ասաց.

՝՝Այժմ այս տարածաշրջանի լարվածության պայմաններում մեզ մտահոգում է թե ինչպես այն կանդրադառնա ԼՂի վրա։

Դժվար է ասել, թե արդյոք Ռոիւսաստանի ու Վրաստանի միջեւ տեղի ունեցածը չի խրախուսի Ադրբեջանին։

Այդ պատճառով շատ կարեւոր է, որ Մինսկի խմբի միջնորդությամբ շարունակվի խաղաղության գործընթացը։ Այս կերպ կխափանվի հակամարտության հնարավոր վերսկսումը՛՛։

Ելույթ ունեցող կոնգրեսականներն ասացին, որ Ղարաբաղը փաստացի անկախություն է ձեռք բերել առանց միջոցներ ունենալու, սակայն մեծ հոգու ու կամքի ուժով։ Նրանք նաեւ գոհունակություն արտահայտեցին Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստով, հույս հայտնելով, որ կողմերի միջեւ խնդիրները կլուծվեն խաղաղ եղանակով եւ Ղարաբաղը կստանա իրավական անկախություն։

Կոնգրեսական Ջիմ Քոստայի խոսքերով, այս միջոցառման գլխավոր ուղերձը հայկական հարցերը լուծելու գործում հայկական հարցերով հանձնաժողովի շարունակվող գործունեությունը շեշտելն է։

՝՝Մենք շարունակելու ենք նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ մեր աշխատանքները եւ այս ուղղությամբ նոր անելիքներ ունենք նոր վարչակազմի հաստատումից հետո՛՛։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի հեղինակներից Ջորջ Ռադանովիչը կենտրոնացավ տարածաշրջանի վերջին իրադարձությունների վրա։

Շատ կարեւոր է, ասաց նա, Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ սկսված այս հակամարտության եւ այս տարածաշրջանում լարված իրադրության պայմաններում ունենալ Լեռնային Ղարաբաղի նման ժողովրդավարություն։

Կոնգրեսական Բարնի Ֆրենքը շեշտեց ղարաբաղցիների ազատ ինքնորոշման իրավունքը։

՝՝Չեմ հասկանում, թե ինչու են ադրբեջանցիները խնդիրներ հարուցում իրենք իրենց։ Ինչու՞ են ուզում, որ պարտադրաբար իրենց երկրի սահմաններում ապրեն մարդիկ, ովքեր դեմ են դրան։ Լեռնային Ղարաբաղը պիտի ստանա ազատ ինքնորոշման իրավունք՛՛, ասաց նա։։

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը իր ելույթում հույս հայտնեց, որ կգա այն օրը, երբ Արցախի անկախությունը կնշվի որպես միջազգային համայնքի կողմից ճանաչված պետության տոն։

XS
SM
MD
LG