ԱՄՆ-ի Տեխաս նահանգում սկսված Այք մրրկին զոհ է գնացել առնվազն 32 մարդ։ Նրանց թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ փրկարարական աշխատանքները դեռեւս շարունակվոիւմ են, իսկ իշխանությունները դեռեւս արգելում են բնակիչներին վերադառնալ իրենց տները։
Իսկ նրանք ովքեր արդեն վերադարձել են, իրենց տունն ու ապրանքները տեսնում են ջրերի
մեջ խորասուզված, ինչի պատճառով ստիպված են նստել ավտոբուսներ ու նորից հեռանալ
այստեղից։
Նրանց խոսքերով, դուրս են հոսում կոյուղու ջրերը եւ այստեղ այժմ վերադառնալն անհնար է։
Այժմ աշխատանքներ են տարվում էլեկտրական հոսանքի սնուցումը վերականգնելու
ուղղությամբ, սակայն ավելի քան երկու միլիոն մարդ ներկայումս զրկված է դրանից։ Մոտ
չորս միլիոն մարդ չունի էլկտրականություն հինգ նահանգներում միասին վերցված։
Այք ծովամրրիկը հարվածել է ԱՄՆ-ի 9 նահանգների։ Փակ է տեղի նավթամշակման բոլոր ինը գործարանների Հյուսթընի հանգույցը։
Դրա արդյունքում նորից աճել են բենզինի գները ու կշարունակեն դեռեւս աճել։