Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը
Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը
Քոլորադո նահանգի Դենվեր
քաղաքի հանրահայտ ֆուտբոլային թիմի
հայրենի մարզադաշտում ԻՆՎԵՍՔՈ Ֆիլդում Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի
դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը։
Ըստ կուսակցության օրենսդրության կուսակուցթյան վերջանկան թեկանծուին
առաջդրելու նպատակով չորս տարին մեկ գումարվում է համագումար։
Հհամագումարի բուն նպատակն է պաշտոնապես առաջադրել կուսակցության նախագահության հավականորդին, քաջալերել եւ
ներագրավել նոր աջակիցների։
Գործունեության նպատակը ոչ միայն ընտրական գործընթացին հետեւելն է տեղերում եւ
համայնքներում, այլեւ անհրաժեշտ է շահել
միջին խավի եւ քաղաքականությամբ չհետաքրքրվողների աջակցությունը, նշում է Վաշիգտոնում հիմնաված քաղաքական վերլուծաբան Փիթեր Ֆենը։
Ըստ փորձագետների Օբամայի թեկնածության շուրջ միանշանակ մեծ է հետաքրքրությունը։
Ավելի քան 130 երկրների լրատվամիջոցներ ծրագրում են լուսաբանել դեմոկրատական
կուսակցության 2008 թվականի համագումարը։
Լրատվամիջոցների եւ հանրության հետ կապի կենտրոնից Դոնալդ Ռիկը հիմնվելով տվյալների վրա նշում է, որ Դեվերում այժմ
ընթացող համագումարի շուրջ միջազգային լրատվամիջոցների նմանատիպ հետաքրքրություն
ցուցաբերելու պատճառներից մեկը Օբամայի հանրահայտությունն է։
Դեմոկրատների համար համագումարը լավագույն հնարավորությունն է ներկայացնելու կուսակցության ականավոր
գործիչներին։
Երկուշաբթի օրինակ բոլորի ուշադրության կենտրոնում էր ԱՄՆ-ի հավանականան առաջին
տիկին՝ Միշել Օբամայի ելույթը։
Փորձագետների կանխորոշումներով
կուսակցական քաղաքական շարժը երեքշաբթի կհասնի իր գագաթնակետին, հատկապես այն
պահին երբ բեմահարթակում կհայնտվի Բարաք Օբամայի նախկին մրցակիցը՝ նախագահության
նախկին թեկնածու Սենատոր Հիլարի Քլինթոնը։
ԱՄՆ-ի նախագահական
ընտրություննրեի գծող մասնագետ պատմաբան Ալան Լիխթմանը Օբամային համարում է
Հյուսիսային Ամերիկայի ամենակառկառկառուն
գործիչներից մեկը։
Պատմությանմեջ առաջին անգամ է, որ
ԱՄՆ-ում հաջորդ հավանական նախագահի հավակնորդը սեւամորթ է։ Համագումարին Օբամայի
ելույթը ըստ փորձագետների կհամադրվի 1960-ականներին Քենեդի ելույթի հետ, քանի որ վերջինս նախանշում էր նոր սերնդի
իշխանության գալստյան մասին։
Ուշագրավ է, որ դեմոկրատկան
կուսակցության համագումարին նախագահության
թեկնածու Բարաք Օբամայի ելութի օրը
կնախանաշի նաեւ մեկ այլ պատմական իրադարձություն։ 45 տարի առաջ ԱՄՆ-ի քապաքացիական
շարժման առաջնորդ Մարթի Լյութեր Քինգը իր հանրահայն ՛՛Իր երազը՝՝ ճառը հնչեցրել է նույն օրը։