Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գործազրկության աճից ամենաշատը տուժում են կանայք։



1960 թվականից ի վեր աշխատող կանանց թիվն ԱՄՆ-ում միանշանակ աճել է։ Սակայն 2001 թվականին արձանագրվել է կտրուկ անկում։
Օհայո նահանգի Բաքսթեր քաղաքում բնակվող 48-ամյա այս կինը մինչեւ գործազուրկ դառնալը աշախտում էր լվացքի մեքենաների գործարանում։
Աշխատանքը ինն ամիս առաջ կորցնելուց հետո, նա առ այսօր դեռեւս գործազուրկ է։
Գործատուների մեծ մասը աշխատանքի դիմաց ներկայումս առաջարկում է 8-ից 9-ը դոլարի ժամավճար այն դեպքում, երբ նախկին աշախտավայրում հաստատված ժամավճարը 20 դոլար էր՝ դրան գումարած տարեկան աշխատավարձի ավելացումները, նշում է նա։

Ուշագրավ է, որ փորձագետներից ոմանք սկզբում կարծում էին, որ ընտանիքի մասին հոգալու ցանկությունը կանանց չաշխատելու եւ տանը մնալու հիմնական պատճառներից է։ Սակայ հարցումները պարզել են, որ կանայք մասնագիտական տարբեր բնագավառներում արձանագրելով նկատելի առաջընթաց, տղամարդկան չեն զիջում նաեւ աշախտանքը կորցնելու պարագայում։ Կանանց իրավապաշտպան Արեւա Մարթինըն այդ առումով հավելում է նաեւ մեկ այլ պատճառ.

՛՛Կանանցից շատերը չեն վերադառնում իրենց աշախտավայրեր, քանի որ ձեռք չի տալիս ցածր վարձատրությամբ առաջրկվող աշխատնքը՝՝։

Դատելով երկրի տարածքային չափանիշների տեսնակյունից կանանց շրջանում երկու տոկոս գործազրկություննը թերեւս այնքան էլ մռայլ չի թվում։ Սակայն ԱՄՆ-ում այդ թիվը հասնում է 4 միլիոնի, որի մեջ ներառված են 25 մինչեւ 54 տարեկան կանայք։ Նրանցից շատերին նյութական իմաստով խիստ անհանգստացնում է ընտանիքի ապագան։

Երեխա ունենալու պարագայում անհրաժեշտ է լինել հեռատես, քանի որ մի քանի տարի անց նրանք պետք է իրենց ուսումը շարունակեն քոլեջներում, իսկ ուսման գների նման աճի պարագայում միանշանակ կլինեն բարդություններ։
Վիճակագրական տվյալների համաձայն ֆինանսական բյուջեի մեկ երորդ մասը ամերիկյան ընտանիքներում վաստակում են աշխատող կանայք։ Արդի ժամանակներում, երբ խորանում է տնտեսության տկարացումը, ինչպես նաեւ նկատվում է գործազրկության աճ, ըստ տնտեսագետների այդ պարագաում էլ ավելի է բարդանում ընտանիքների ֆինանսական կացությունը։

XS
SM
MD
LG