Չորս տարի առաջ այս օրը Փոլ Կլեբնիկովը` այդ ժամանակ Ֆորբս ամսագրի ռուսաստանյան հրատարակության խմբագիրը, սպանվել էր Մոսկվայի իր գրասենյակի մոտակայքում: Սակայն մինչև այժմ այս վայրագ արարքի իրականացնողները ազատության մեջ են:
2006թ. մայիսին Ռուսաստանում ատենակալների դատարանն արդարացրեց պարոն Կլեբնիկովի սպանության գործում մեղադրվող երկու անձի: Այդ ժամանակից ի վեր նրանց նկատմամբ կրկնակի մեղադրանք է առաջադրվել, ինչը Ռուսաստանի արդարադատության համակարգը թույլ է տալիս: Սակայն գործին չի տրվել, քանի որ ոստիկանությունը հայտնում է, որ մեղադրյալներից մեկին հնրավոր չի գտնել:
Սպանությանը տարեդարձը հիշատակող հայտարարությամբ հանդես եկած ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Շոն ՄաքՔորմաքն ասել է, որ ԱՄՆ-ը “հիասթափված է առ այն, որ Փոլ Կլեբնիկովի սպանողների արդարադատության առջև բերելը ձգձգվում է: Մենք հորդորում ենք, որպեսզի Ռուսաստանի կառավարությունը կրկնակի դարձնի այս գործը բացահայտելուն ուղղված ջանքերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկի: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցել ռուսական իշխանություններին այս վայրագ հանցանքի հեղինակներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում,” ասել է պարոն. ՄաքՔորմաքը:
Լրագրողների համար Ռուսաստանը դեռևս անվտանգ չէ: Լրագրողների պաշտպանության կոմիտե կազմակերպության տվյալների համաձայն`բիզնես սեկտորին, պետական սեկտորում կոռուպցիային և մարդու իրավունքների խախտումներին վերաբերող թեմաների լուսաբանումը ամենամեծ վտանգն է սպառնում լրագրողներին: Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն`
1998թ. ի վեր անպատժելիության պայմաններում տասնչորս լրագրող է սպանվել Ռուսաստանում: Նրանց թվում է հանրահայտ հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայան, որին 2006թ. սպանված գտել էին իր սեփական բնակարանում:
Շատ մտահոգիչ է նրա սպանության գործի հետաքննության ընթացքը: Դատախազները երեք անձի նկատմամբ մեղադրանք են առաջադրել, սակայն ոչինչ չի ասվել ենթադրվող սպանողի առնչությամբ:
“Լրագրողների հետապնդումները, նրանց հանդեպ բռնարարքները և նրանց սպանությունները վիրավորում են բոլոր նրանց, ովքեր գնահատում են ժողովրդավարական արժեքները, և դրանք հնարավոր չէ հանդուրժել,” ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Շոն ՄաքՔորմաքը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ “մինչև վերջ” հետևողական կլինի սպանված լրագրողների բոլոր գործերի հետաքննության իրականացմանը: ԱՄՆ-ը կողջունի Ռուսաստանի կողմից լրատվամիջոցների ազատության և ժողովրդավարության նկատմամբ նոր նվիրվածություն ցույց տվող այս քայլը: