Մատչելի հղումներ

Օբաման եւ Մքքեյնը տարակարծիք են թշնամական երկրների հետ բանակցելու հարցում


Հանրապետական թեկնածու Ջոն Մըքեյնի աջակիցները դեմոկրատ թեկնածու Բարակ Օբամային փորձում են ներկայացնել որպես հակառակորդներին դիմակայելու գործում թույլ թեկնածուի։

Չնայած դեռեւս չի հայտարարվել, թե ո(վ է լինելու դեմոկրատական կուսակցության հաղթող թեկնածուն, Բարակ Օբաման նախապատրաստվում է մասնակցել ընդհանուր ընտրություններին։ Մյուս կողմից սակայն,հանրապետական թեկնածու սենատոր Ջոն Մքքեյնը քննադատում է Օբամայի հայտարարությունները, թե որպես նախագահ ինքը պատրաստ է եկխոսության Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների հետ։

՛՛Ահաբեկչության գործողություններում ներգրավված անձանց հետ բանակցել նշանակում է նրանց օրինականություն շնորհել՝՝, ասել է Ջոն Մքքեյնը։

Մքքեյնի քննադատությունները հետեւում են նախագահ Բուշի վերջերս Իսրայելում արած հետեւյալ հայտարարությանը.

՛՛Ոմանք ըստ երեւույթին կարծում են, որ մենք պետք է բանակցենք ահաբեկիչների եւ արմատականների հետ։ Նման անխոհեմ պատրանքները թերեւս նորություն չեն։

Օբաման պնդելով, թե ինքը երբեք չի հայտարարել, թե պատրաստ է բանակցելու ահաբեկիչների հետ, ասել է, որ երես առ երես հանդիպումները կարեւոր են հատկապես ճգնաժամային պահերին.

՛՛Երբ աշխարհը կանգնած էր միջուկային ողջակիզման վտանգի առջեւ, նախագահ Ջոն Քենեդին դիմեց խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչեւին, որի արդյունքում խորհրդային Միությունը միջուկային հրթիռները դուրս բերից Կուբայից՝՝։

Միաժամանակ, Սենատոր Հիլարի Քլինթընը դեմոկրատական կուսակցության թեկնածության պայքարը շարունակելով մեկնել է Ֆլորիդա, մի նահանգ ուր 2ՕՕՕ թվականին ընտրաթերթիկների հաշվառման հետ կապված վիճահարույց դեպքեր տեղի ունեցան։

՝՝Մենք գիտենք թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անտեսվում են քվեները եւ հաղթող է ճանաչվում ավելի քիչ թվով քվեներ ստացած թեկնածուն՝՝, հայտարարել է Հիլարի Քլինթընը։

Սակայն սենատոր Օբաման արդեն չափազանց մոտ է դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելուն։ Իսկ հաջորդ նախնական ընտրությունները տեղի կունենան հունիսի մեկին Պորտո Ռիկոյում։ Նախնական ընտրությունների շրջանը կավարտվի հունիսի երեքին Մոնթանա եւ Հարավային Դակոտա նահանգներում։

XS
SM
MD
LG