Մատչելի հղումներ

Բիրմայում տեղի ունեցած աղետը ցնցել է ԱՄՆ-ում  բնակվող բիրմացի ներգաղթյալներին  եւ փախստականներին


Ինդիանա նահանգի Ֆորթվեյն քաղաքում են բնակվում ժամանկին ԱՄՆ-ը գաղթաց բիրմացի բազմաթիվ փախստականների ու ներգաղթյալների ընտանիքներ։ Բիրմայում վերջերս տեղի ունցեած ողբերգության հետեւանքով մահացածներից եւ տուժածներից շատերն այս համայնքի անդամների հարազատներն են։

Ինդիանա նահանգի Ֆորթվեյն քաղաքում բնակվում են մոտավորապես չորս հազար փախստականներ եւ ներգաղյթայլներ։ Նորմալ պայմաններում անգամ Բրիմայի ծարամասային շրջանների հետ հասկանալի պատճառներով այդքան էլ դյուրին չէ մշտական կապ պաշտպանելը, իսկ Նարգիզ ցիկլոնից հետո գրեթե ամբողջ երկրում լիվովին ոչնչացվել է արտաքին աշխարհի հետ կապը, իսկ հեռահաղորդակցությունը ներկայումս դիտարկվում է, որպես առանցքային խնդիր։

Տարիներ առաջ Ֆորթվեյնում վերաբնակեցված բիրմացի հազարավոր փախստականներին մեծապես օժանդակել է ՛՛Կաթոլիկների բարեգործություն՝՝ կազմակերպությունը։ Այս օրերին բիրմացի ներգաղթյալներն իրենց հարազատներին Բիրմայում գտնելու համար օգնության նպատակով կրկին դիմել են կազմակերպությանը։

Ցանկալի չէր լինի, որպեսզի այստեղ բնակվող ներգաղթյալների հարազատների հետ որւեւ վատ բան պատահի։

Կազմակերպության աշխատակազմից Սո Անգին ի վերջո հաջողվել էր գտնել Բիրմայի մայրաքաղաք Ռանգունից ոչ հեռու բնակվող իր ընտանիքի անդամներին։ Նրան հաջողվել էր կապնվել քրոջ հետ։ Սոնին տեղեկացրել էին, որ ցիկլոնից ամենաշատ տուժած այդ շրջանում կանգուն է մնացել միայն երեք տուն, որոնցից մեկում ապրում է նրա քույրը։

Ներկայումս այդ տունը դարձել է փախստականների ապաստարան, իսկ Սոյի քույրը չնայած սուղ կացությանը, ջրով եւ պարենով է ապահովում տուժածներին։ Բիրմայում ավանդույթ է կիսել եղածը յուրայինների հետ։

Սոյը հոգեպես լիցքաթափվել կարողացավ միայն այն բանից հետո, երբ տեղեկացավ, որ իր ընտանիքն ապահով է։ Սակայն նրա գործընկերներից բոլորը չեն, ում հաջողվում է գտնել Բիրմայում ապրող իրենց ընտանիքների անդամներին, կամ պարզել նրանց ճակատագիրը։ Չանի քույրն ու ծնողները դեռեւս ապրում են Բիրմայում։

Չենը ոչ մի րոպե չի հեռանում ինտերնետից՝ նորյությունները բաց չթողնելու համար։ Ցավոք ստացված յուրաքանչյուր հաղորդագրություն հավաստում է իրավիճակի վատթարացման եւ զոհերի ավելի մեծաթիվ լինելու մասին։ Չենը դժվարությամբ է թաքցնում իր արցունքները։ Նրան արդի պարագայում թերեւս աղոթելուց ուրիշ ոչիչն չի մնում անել։

XS
SM
MD
LG