Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի՝ երկրի տնտեսության մասին հայտարարությունը 


Պարենի եւ բենզինի գների աճի, անշարժ գույքի գների անկման, ինչպես նաեւ դրամա-վարկային շուկայում սկսված ճգնաժամային իրավիճակում ըստ նախագհա Բուշի ԱՄՆ-ի Կոգրեսն ամերիկացիներին չի ցուցաբերում բավարար աջակցություն։ Ըստ նախագահի համերիկացիները, որոնց խիստ անհանգստացնում է երկրում ստեղծված կացությունը որոշակի գործողություններ են ակնկալում կոնգրեսից։ Ցավոք գործողությունների դիմելու փոխարեն ԱՄՆ-ի օրենսդիրները դեռեւս շարունակվում են հապաղել։

Նախագահը մեղադրեց ԱՄՆ-ի կոնգրեսին վառելիքի գների իջեցման նպատակով Ալյասկայում նավթի պաշարների որոնման աշխատանքներ նախաձեռնելու իր առաջարկը մերժելու համար։ Դեմոկրատների կողմից վերահսկվող կոնգրեսի անդամներն այդ առնչությամբ հայտնել էին իրենց մտահոգությունը, քանի որ ծրագրի իրագործումը մեծ վնաս կարող է հասցնել շրջակա միջավայրին։ Նախագահը իր հերթին վստահեցրեց, որ որոնման գործողություններից չի տուժի շրջակա միջավայրը, ինչպես նաեւ հիշյալ աղբյուրն ամեն օր երկրին կարող է մատակարարել լրացուցիզ մեկ միլիոն բարել նավթ։Ալյասկայի նավթի պաշարների օգտագործումը 20 տոկոսով կավելացներ նավթարդյունաբերությունը, մի հանգամանք, որը կազդեր նաեւ նավթի գների վրա։ Սակայն առաջարկությունների ծրագիրը մերժվեց Կոնգրեսի կողմից, նշել է նախագահը։

Սակայն կոնգրեսի տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահ Չառլզ Շումերը նախագահի հիշյալ մեկնաբանությունների առթիվ հայտարարել է, որ նախագահը հավանաբար լավ չի պատկերացնում այն դժվարությունները, որոնք դիմագրավում են ամերիկացի ընտանիքները։ Երեքշաբթի հրապարակված երկու զեկույցներում նշված է, որ ԱՄՆ-ի սպառողների վստահությունը ներկայումս հասել է վերջին հինգ տարիների ամենացածր մակարդակին։ Նախագահն այդուհանդերձ խուսափեց ընդունել, որ ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամում, մեկնաբանելով, որ այդ բառի գործածումը չի կարող փոխել իրողությունը։

Ամերիկացիների մեծ մասը ցանկանում է վստահ լինել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է, որ նրանք բենզինի դիմաց վճարում են բարձր գներ եւ պայքարում իրենց տները չկորցնելու համար, նշել է նախագահ Բուշը։

Նախագահը հիշյալ հայտարարությամբ հանդես եկավ130 միլիոն ամերիկացի ընտանիքների ավելի քան 100 միլիարդ դոլարի համարժեք դրամական անդորագրերի հատկացումից հետո։ Տնտետսագետներից ոմանք համոզված են, որ ֆինանսական փոխհատուցումը կխրախուսի ամերիկացի սպառողներին կատարել ավելի շատ դրամական ծախսեր։

XS
SM
MD
LG