Վերջին շաբաթներին պարենի համաշխարհային ճգնաժամի հետեւանքով աշխարհի մի շարք երկրնրեում բռնկվել են ըմբոստություններ։ Տնտեսության բնագավառի քաղաքական գործիչները նախազգուշացնում են, որ դրամի արժեքազրկման հետեւանքով զարգացող երկրներում բնակվող միլիոնավոր մարդիկ կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ։ Մարդասիրական կազմակերպություններն այդ առնչությամբ մտահոգված են, որ անկարող կլինեն այդ երկրնրեին ցուցաբերել բավարար պարենային օգնություն։ Պարենամթերիք գների աճի հետւանքով աշխարհի մի շարք զարգացող երկրնրեում բռնկվել են ըմբոստություններ։ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից՝ Փոթեր Սմերդոնը նշում է, որ կազմակերպությունն այդ պարագայում ստիպված կլինի կամ կրճատել մատակարարվող պարենի չափաբաժինը, կամ էլ օգնություն ստացող անձանց թվաքանակը, քանի որ գների աճն այդ երկրներում անհնար է դարձնում բավարարել պարենի պահանջարկը։ Նա նաեւ հավելեց, որ իրավիճակից դուրս գալու միակ հույսն այն է, որ ծրագրի ֆինասնավորողները կարողունակ կլինեն հոգալ հավելյալ գների հոգսերը։ Սմերդոնը վստահեցրեց, որ միայն այդ դեպքումկազմակերպությունը կկաողանա իրագործել իր ծրագրերը։ Համաշախրհային բանկի նախագահ Ռոբերթ Զոյլիքն օրերս հայտարարել էր, որ դրամի արժեզրկումից ամենաշատը կտուժի աշխարհի առավեկ անապահով խավը։ Նրա խոսքերով ՛՛Բանգլադեշում աղքատ ընտանիքների օրավարձը համազոր է բրձնի երկու կիլոգրամի արժեքին՝՝։ Համաշխարհային զարգացման ինստիտուտից Քրիսոֆեր Ֆլաֆինը նշում է , որ Չինաստանում եւ աշխարհի զարգացող այլ երկրներում նկատելի աճել է մսի, կաթնամթերքի եւ սննդամթերքի մի շարք տեսակների պահանջարկը, մի բան ինը էլ ավելի է բարդացնում պարենի պահանաջարկի բավարարումը։
|