Նյու Յորքից գործող Լրագրողների պաշտպանության հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերացնել անկախ լրատվամիջոցների վրա դրված արգելքը եւ հրաժարվել ինտերնետային անկախ կայքէջերը սահմանափակելու փորձառությունից։
՝՝Մենք տագնապով ենք հետեւում վիճահարույց ընտրությունների մասին լրատվությունը գրաքննության ենթարկելու բացահայտ փորձերը՝՝, ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Ջոուլ Սայմընը, կոչ անելով իշխանություններին հրաժարվել անկախ թերթերի վրա դրված արգելքից եւ վերականգնել անկախ եւ ընդդիմադիր մամուլից օգտվելու հնարավորությունը՛՛, ասել է նա։