Մատչելի հղումներ

՛՛Ֆրիդըմ հաուսի՝՝ ամենամյա զեկույցը աշխարհի երկրներում ազատության վերաբերյալ


՛՛Ֆրիդըմ Հաուս՛՛ ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն ազատության խորը վատթարացման նշաններ են ի հայտ եկել ամբողջ աշխարհում։ Զեկույցը նշում է որ 1993 թվականից ի վեր, առաջին անգամը լինելով, համաշխարհային ազատությունը երկու տարի շարունակ անկում է ապրում։

՛՛Ֆրիդըմ Հաուս՝՝ կոչվող կազմակերպությունը գնահատում է մարդկանց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները աշխարհի տարբեր երկրներում։ Այդ կազմակերպության 2ՕՕ8 թվականի զեկույցը պարունակում է թե՛ լավ եւ թե՛ վատ լուրեր։ ՛՛Ֆրիդըմ Հաուս՝՝ի ուսումնասիրության ղեկավար Արչ Փադինգթընն ասում է, որ անցյալ 3Օ տարիների ընթացքում տեղի է ունեցել կայուն առաջադիմություն ազատության բնագավառում։

Սակայն Փադինգթընի համաձայն վերջին երկրու տարիներին ազատության անկում է տեղի ունեցել ամբողջ աշխարհում։ Քարտեզի վրա կանաչ գույն է տրվել ազատ համարվող երկրներին, դեղին ՝ մասամբ ազատ եւ կապույտ՝ ոչ ազատ երկրներին։ Այս քարտեզի վրա ազատության անկում արձանագրած երկրների թիվը չորս անգամ ավելի մեծ է քան բարելավում արձանագրած երկրներինը։


՛՛Ֆրիդըմ Հաուսը՝՝ Ղազախստանի ընտրությունները քննադատում է նախագահ Նուրսուլթան Նազարբայեվի պաշտոնավարության ժամկետը վերացնելու, իսկ Ռուսաստանին քննադատում ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների ազատությունը սահմանափակելու համար։ Վրաստանում անցյալ տարի հաստատված արտակարգ դրությունը նույնպես իջեցրել է այդ երկրի ազատության գնահատականը։ ՛՛Ֆրիդըմ Հաուսի՝՝ ներկայացուցիչ Քրիստոֆըր Վոքըրն ասում է, թե Ռուսաստանի ընդդիմությունը ի վիճակի չէ հաղորդակցելու հանրության հետ, լրավտության միջոցներով, եւ հատկապես ազգային հեռուստատեսության միջոցով, որից տեղեկություններ է ստանում ռուս հասարակության ավելի քան երեք քառորդը։

Չինաստանը շարունակում է նկատվել որպես աշխարհի ամենամեծ ՛՛ոչ ազատ՝՝ երկիրը։ Համաշխարհային ուշադրությունը չի փոխել հաջորդ Օլիմպիական խաղերի հյուրընկալ նշանակված Պեկինի քաղաքական մթնոլորտը։ Նա ասել է.

՛՛Չինաստանը ավելի քան մեկ միլիոն բնակիչների Պեկինի շրջակայքից դուրս է մղել ի նախապատրաստություն Օլիմպիական խաղերի։

՛՛Ֆրիդըմ հաուսի՝՝ զեկույցում նշված է, որ նախկին խորհրդային երկրներից Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը, ուր իշխում են բռնակալ ղեկավարներ, եւ որոնք հարստանում են էներգիայի պաշարներից, ազատության անկում են արձանագրել 2ՕՕ7 թվականի ընթացքում։ Հայաստանը բնութագրվել է որպես ՛՛մասամբ ազատ՝՝ երկիր։ Իսկ Վրաստանն ու Ղրղզստանը նույնպես հետընթաց են արձանագրել անցյալ տարում։ Մյուս կողմից Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները շարունակում են առաջ ընթանալ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ։ Լեհաստանը համեստ առաջընթաց է արձանագրել մինչ Լատվիան, Բոսնիան եւ Հերցեգովինան արձանագրել են չնչին անկում։

Միացյալ Նահանգների կառավարությունը ՛՛Ֆրիդըմ Հաուսի՝՝ ուսումնասիրություններից է օգտվում բարեփոխում արձանագրած փոքր երկրներին դրամաշնորհներ պարգեւելու որոշումներ կայացնելիս։
XS
SM
MD
LG