Մատչելի հղումներ

Քլինթընի հիմնադրամը հայտարարում է իմունաքաղցի դեղերի գների իջեցման մասին


Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, թե ըստ դեղագործական երկու ընկերությունների հետ կնքված պայմանագրի, այսուհետեւ իմունաքաղցի հիվանդության դեմ դեղերը զեղջված գներով մատչելի կլինեն նոր զարգացող երկրներում ապրող հիվանդներին։

Իր անվան հիմնադրամի գլխավոր գրասենյակում ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը հայտարարեց իմունաքաղցի ավելի քան մեկ տասնյակ դեղերի գների իջեցման մասին.

«Հինգ տարի առաջ այս նախաձեռնությունը սկսելով՝ մենք խոստացանք, որ յուրաքանչյուր հիվանդ պիտի ունենա դեղերից օգտվելու հնարավորություն եւ որ բուժումը նոր զարգացող երկրներում չպիտի տարբերվի Միացյալ Նահանգներում իրականացվող բուժման ձեւերից: Տասն անգամ ավելի թանկ են, այսպես կոչված, երկրորդ հոսքի այն դեղերը, որոնք տրվում են նախնական դեղերի նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերած անձանց: Այդ պատճառով, շատ երկրներում նման հիվանդները մնում են առանց բուժման»:

«Մեր ծրագիրը երկրորդ հոսքի դեղերի հարցում աղքատ երկրներում կատարում է 25, միջին հարստության երկրներում՝ 5Օ տոկոսի խնայողություն: Իսկ սա հնարավոր է դարձել UNITAID, Matrix եւ Cipla ընկերությունների հետ մեր համագործակցության արդյունքում, ինչը թույլ է տալիս 66 երկրների համար դեղեր գնել զեղջ գներով: Ծրագիրը թույլ է տալիս նաեւ, որ օրական մեկ հաբով բուժման համար նոր զարգացող երկրներում մեկ հիվանդի վրա օրական ծախսվի մեկ դոլարից էլ պակաս գումար», ասաց պրն. Քլինթընը։

Այս ծրագիրն իրականացնելու համար մեծ դեր են կատարում մի քանի երկրներում օդային ճամբորդությունների վրա դրված հատուկ հարկերը: Քենիիայի Առողջապահության նախարար Չերիթի Նգիլուն ասաց.

«Չնայած 1ՁՕ հազար հիվանդ դեռեւս դուրս է մնում բուժումից, արդեն 1ՅՕ հազար հիվանդի ցուցաբերվում է բուժօգնություն: Մինչեւ մեր երկրում Քլինթընի անվան հիմնադրամի աշխատանքները սկսելը, չէինք պատկերացնի, որ նման թվով հիվանդներ կարող էին սկսել բուժումը: Նրանք ասացին, որ գալիս են օգնելու մեզ ու մեր երեխաներին: Ու նրանք եկան»:

XS
SM
MD
LG