Մինչ ոմանք կարծում են, որ Աֆղանստանում դեռեւս հնարավոր է հասնել հաստատուն հաջողության, նրանք անհնար չեն համարում նաեւ լիակատար ձախողումը: Այս մասին վերջերս իր տեսակետները հայտնեց Աֆղանստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը: Հունվար ամսին Աֆղանստանի ամերիկյան ռազմակայանի մոտ ինքնասպան մի գրոհայինի կողմից իրականացված վերջին ամիսների ամենամահացու հարձակման արդյունքում զոհվեց 1Օ մարդ: Մարտին հեծանիվի վրա տեղադրված ռումբի պայթյունին զոհ գնաց երկու մարդ: Մոտ մեկ ամիս անց զինվորական համազգեստով մի մարդ սպանեց չորս հոգու:
Այս փաստերը ցույց են տալիս, որ անցած մեկ տարվա ընթացքում Թալիբանի ապստամբների կողմից իրականացվող հարձակումները նկատելիորեն ավելացել են: Իսկ ահա Աֆղանստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոնըլդ Նյումընը գտնում է, թե դեռեւս հնարավոր է, որ Աֆղանստանում ընդգրկուն կառավարություն հիմնելու դաշնակից ուժերի ջանքերը պսակվեն հաջողությամբ:
«Դրա համար անհրաժեշտ կլինեն տարիներ, համբերություն, դրամական միջոցներ եւ իհարկե՝ ուժ ու զոհողություններ»՝, ասում է դեսպան Ռոնըլդ Նյումընը։
Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հաստատությունում հանդես գալով՝ նախկին դեսպանը ասաց, թե ի հակադրություն Թալիբանի նկատմամբ աջակցության նվազման, նախագահ Համիդ Քարզայի կառավարությունը հզորանում է:
«Սակայն դրա պատճառով էլ կարող է ավելանալ ինքնասպան գրոհայինների հարձակումների թիվը», ասում է դեսպան Ռոնըլդ Նյումընը։
Երկուշաբթի օրը աֆղանական բանակայինի համազգեստով մի զինյալ Քաբուլի բանտի մոտակայքում սպանեց ամերիկացի երկու զինվորականի: Ավելի ուշ, երկու ինքնասպանների հարձակմանը զոհ գնաց ոստիկանության հինգ սպա: Իրադարձությունները ցույց են տալիս, որ Ալ Քայիդան փոխում է իր մարտավորությունը՝ հարձակումները Իրաքից Աֆղանստան տեղափոխելով: Եւ նրան թվում է, որ ժամանակի ընթացքում տեղի է ունենում Թալիբանի ու Ալ Քայիդայի գործողությունների միավորում:
«Խոսքը հրամանատարության միավորման մասին չէ, սակայն ինչպես մի ձեռքն է լվանում մյուսին, այնպես էլ սրանք օգնում են միմյանց եւ դրամը հոսում է այնտեղ», ասում է դեսպան Ռոնըլդ Նյումընը։
Նյումանի խոսքերով, ՆԱՏՕ-ի քաղաքական դիրքն ամուր է Աֆղանստանում, չնայած այն հանգամանքին, որ որոշ երկրներ աշխատաում են գրավել ավելի ապահով դիրքեր:
Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք դաշնակից ուժերը կունենան Աֆղանստանում մնալու քաղաքական ուժ: