Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում Ալցայմերի հիվանդությամբ տառապողների թվի աճ է ակնկալվում


Աշխարհում այսօր տասնութ միլիոն մարդ տառապում է ալցհայմերի հիվանդությամբ: Հիվանդության գլխավոր ախտանիշը մտածողության անկումն է, որն ավելի հաճախ նկատվում է մեծահասակների մոտ: ԱՄՆ-ը այս առումով կանգնած է մեծ խնդրի առջեւ:

Ալցհայմերի հիվանդությունը նկարագրվում է որպես ուղեղի նյարդերի բջիջների վրա ազդող արագ զարգացող, քայքայիչ խանգարում, որը հանգեցնում է հիշողության ու խոսելու հմտության կորստի եւ վարքի փոփոխության: Գոյություն ունեն երկու տեսակի վնասվածքներ, որոնք խցանում են ուղեղը: Այնտեղ կուտակվում են սպիտակուցներ ու վնասում ուղեղի բջիջները:

Միացյալ Նահանգներում ութսունհինգն անց մարդկանց գրեթե հիսուն տոկոսի մոտ ի հայտ է գալիս ալցհայմերի հիվանդություն: Սակայն հիվանդանում են ոչ միայն ծերերը: Այսօր կան դեղամիջոցներ, որոնք օգնում են դանդաղեցնել հիվանդության առաջխաղացումը, սակայն բուժում դեռեւս չկա: Ռոնալդ Փիթըրսընը Մայոյի կլինիկայի բժիշկ է.

«Դրանք մի քիչ օգնում են: Օգնում են վերհիշել այն բառերը, որոնք հիվանդը մոռացել է, մի քիչ բարելավել վարքը, բարձրացնել տրամադրությունը: Սակայն սրանք միայն չափավոր ազդեցություններ են»:

ԱՄՆ-ի առողջապահության պաշտոնատար անձինք ասում են, թե այս պահին հետազոտման փուլում են ավելի հզոր դեղեր, որոնք կարող են փոքրացնել ուղեղում սպիտակուցների կուտակումները:

2006 թվականին ԱՄՆ-ում Յ միլիոն 4 հարյուր հազար մարդ դարձավ վաթսուն տարեկան՝ Երկրորդ աշխարհամարտի վերջում ծնվածների առաջին ալիքը: Դա նշանակում է, որ ավելի մեծ թվով խնամակալական ծառայություններ են հարկավոր: Իսկ ալցհայմերով տառապողների խնամքը շատ թանկ կլինի:

XS
SM
MD
LG