Արեւելյան Աֆղանստանում Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող դաշնադրային զինուժերը գերեւարել են Ալ-Քայդայի հետ կապ ունեցող, ռումբ պատրաստող մի փորձագետի, որից առաջ հարձակումներն անցյալ տարի ավելացել էին դաշնադրային զինուժի եւ քաղաքացիների դեմ։
ՆԱՏՕ-ի զինուժը հարավային Աֆղանստանի Հելմանդի գավառում այս շաբաթ թիրախի տակ է վերցնում Թալեբանի ապստամբներին մի հարձակմամբ, որը կոչվում է ՚՚Աքիլես գործողություն՚՚։ Միացյալ Նահանգների պաշտոնատարներն ասում են, թե անցյալ տարի ավելացել է դաշնադրային զինուժերի դեմ ռմբային հարձակումներն ու վերականգնվել են Թալեբանի եւ Ալ-Քայդայի մարտական գործողությունները։
Այսպիսի զարգացումներն ահանգստացնում են ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին եւ դրա նախագահ Ջոզեֆ Բայդնին.
՚՚Անցյալ տարին ամենաարյունալին է եղել Թալեբանին իշխանությունից հեռացնելուց ի վեր՚՚։
Մեկ այլ սենատոր, Ռաս Ֆեյնգոլդն ունկնդրության ժամանակ հարց է տվել արտգործնախարարի օգնական Ռիչարդ Բաուչըրին.
՚՚Դա ինձ զարմացնում է որպես մեր քաղաքականության լիակատար ձախողում։ Համաձա՞յն եք դրան՚՚։
Պարոն Բաուչերը պատասխանել է, թե ՆԱՏՕ-ն իր ներկայությունն Աֆղանստանում ավելացրել է մինչեւ 23 հազար զինվորի։ Այժմ նույնքան ամերիկացի զինվոր է առկա այդ երկրում։ ԱՄՆ բանակի եւ կառավարության ղեկավարներ ասում են, թե անցյալ տարի ՆԱՏՕ-ի կողմից հարավում առաջնորդված հարձակումով ձախողվեցին Թալեբանի նկրտումները.
՚՚Անցյալ տարի մենք խափանեցինք նրանց նպատակների իրագործումը։ Սակայն չենք հաստատել մեր գերակշռությունը, կամ նրանց դեռեւս չենք հարկադրել փախչել՚՚։
ԱՄՆ պաշտոնատարները պնդում են, որ դաշնադրային զինուժերն ավելի կարողունակ են այս տարի։ Սակայն առկա է մտահոգություն, որ մինչ գարունը մոտենում է, Թալեբանն ու Ալ-Քայդան նոր հարձակումներ կգործեն երկրի արեւելքում գտնվող լեռներից եւ հարավից։
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները թերահավատ են այս առնչությամբ։ Սակայն ամերիկացի օրենսդիրներն ասում են, թե մինչ ահաբեկիչներն ու Թալեբանի զինուժերը դեռեւս գտնվում են Աֆղանստանում, ձախողումն աներեւակայելի է։