Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն Աննա Պոլիտկովսկայայի սպանության մասին


Նախագահ Ջորջ Բուշը դատապարտել է ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը: Աննան, ով թղթակցուհի եւ գրող էր, հրազենային կրակով սպանվեց Մոսկվայում գտնվող բազմաբնակարանային իր շենքի վերելակում:

՚՚Նովայա Գազետա՚՚ շաբաթաթերթի նրա խմբագրի համաձայն, իր մահից մի քանի օր առաջ Աննա Պոլիտկովսկայան աշխատում էր Չեչնիայում գործադրվող մարմնական տանջանքների եւ մարդկանց առեւանգումների մասին մի հոդվածի վրա:

՚՚Միացյալ Նահանգներում Խորհրդային դիվանագետների ընտանիքում ծնված Աննա Պոլիտկովսկայան հոգում էր իր երկրի մասին՚՚, ասել է նախագահ Բուշն իր գրավոր հայտարարության մեջ: ՚՚Հատկապես Չեչնիայում իրականացվող մարդու իրավունքների ոտնահարումների եւ կոռուպցիայի վրա լույս սփռելու իր ջանքով նա իր համերկրացի ռուսներին, եւ իրականում նաեւ բոլորիս, գոտեպնդեց հավաքելու քաջություն եւ կամք որպես անհատների եւ հասարակությունների, չարի դեմ պայքարելու եւ անարդարությունը շտկելու համար՚՚:

Անձնապես խիզախ, նույնիսկ մահվան սպառնալիքների պայմաններում ճշմարտությունը հայտնելուն հանձնառու Աննա Պոլիտկովսկայան արժանացել է բազմաթիվ մրցանակների: Դրանց թվում են Ռուսաստանի լրագրողների միության կողմից շնորհված Ոսկե Գրիչ մրցանակն ու Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից Ժուռնալիզմի եւ ժողովրդավարության համար շնորհված մրցանակը:

Աննա Պոլիտկովսկայան Ռուսաստանում վերջին վեց տարում զոհված տասներկու լրագրողներից մեկն է, որոնց թվում է 2004 թվականին զոհված ամերիկացի լրագրող Փոլ Կլեբնիկովը: Հանցագործություններն իրականացրած անձանցից եւ ոչ մեկը չի կանգնեցվել արդարադատության առջեւ: Այդ տարիներին Ռուսաստանի կառավարությունը հարաճունորեն վերահսկողություն է հաստատել լրատվական միջոցների վրա:

Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության համաձայն, Ռուսաստանի կառավարությունը սեփականատիրական իր վերահսկիչ իրավունքն օգտագործում է ինչպես համերկրային՝ այնպես էլ մարզերի հանրահայտ ռադիո-հեռուստատեսային կայաններում, նուրբ համարվող խնդիրների մասին տեղեկատվությունն արգելելու նպատակով:

Կառավարությունը լրատվական բոլոր միջոցներին խստորեն արգելում է մեկնաբանել Չեչնիայի իրադարձությունները: Սա ահաբեկիչ կացություն է, ուր սպանվեց Աննա Պոլիտկովսկայան։ Միացյալ Նահանգների արտգործանախարար Կոնդոլիզա Ռայսը նրան կոչել է ՚՚իսկական հերոսուհի:

Նա մի անձ էր, ով ուներ լրագրողի լավագույն ավանդույթը, աշխատում էր ամենադժվարին խնդիրների մեկնաբանման շուրջ եւ փորձում էր բացահայտել ճշմարտությունը:Եւ նրա կատարածը ժողովրդավարական նոր Ռուսաստանի նշաններից մեկն էր՚՚:

ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Շոն Մըկքորմակն ասել է, թե ՚՚Միացյալ Նահանգները Ռուսաստանի կառավարությանը հորդորում է անհապաղ եւ մանրամասն հետաքննություն սկսել, այս գարշելի սպանության բոլոր պատասխանատու անձանց արդարադատության առջեւ կանգնեցնելու համար՚՚:

XS
SM
MD
LG