Ահաբեկչության դեմ, Աֆղանստանում, Իրաքում Միացյալ Նահանգների պատերազմները ցույց տվեցին, որը աշխարհի ամենահզոր բանակը լավ հանդերձավորված, մարզված կամ կազմակերպված չէ։
Սա Ֆայր Սքաութ է։ Սա փոքր, անօդաչու ուղղաթիռ է, որը կարող է թռչել թշնամու դիրքերի վրայով եւ անմիջականորեն վիդեո տեղեկություն հաղորդել, առանց որեւէ ամերիկացի զինվորի կյանքը վտանգի ենթարկելու։
Սա բանակի կողմից ներկայումս ստեղծվող տասից ավելի բարձրակարգ տեխնոլոգիաներից մեկն է, որը պետք է օգնի պայքարելու ապստամբական այնպիսի պատերազմում, որը բանակն ակնկալում է, որ կգերակշռ 21-երորդ դարում։ Սա կոչվում է ՚՚Ապագա մարտի համակարգ՚՚։ Ամերիկյան բանակի ամենաբարձրաստիճան սպան գեներալ Փիթր Սքումեյքրն է.
՚՚Մենք ապագայի դինամիկ ուղու վրա ենք։ Մենք մեր բանակի ներկայիս զինուժը վերափոխում ենք ապագայի մի այնպիսի զինուժով, որը հագեցած կլինի հնարավորություններով, որն այսօր տեսաք։ Այսպիսով, մեր զինուժն աստիճանաբար ձեռք է բերում հարաճուն հնարավորություններ՚՚։
Անօդաչու օդանավերից բացի, դա նշանակում է ամեն կարգի հնարավորությունների եւ մեքենաների մի նոր սերունդ։ Օրինակ, հետախուզական այս ինքնագնաց մեքենան կարող է ինքն իրեն ընթանալ նշված ուղիով, կամ վերահսկվել հեռվից դիտող զինվորի կողմից։
Դա նշանակում է վարորդ չունեցող ավելի խոշոր մեքենաներ, նույնիսկ տանկեր, որոնք կարող են հետապնդել վարորդ ունեցող մեքենաներին ամենուրեք եւ տրամադրել կրակային հավելյալ զորություն, առանց հավելյալ թվով մարդկանց կյանք վտանգի ենթարկելու։
Դա նաեւ նշանակում է փոքրիկ ռոբոտներ, այնքան փոքր, որին կարող է փոխադրել մեկ զինվոր, որն ունակ է ուսումնասիրելու շենքերի ներսում վտանգավոր տարածքները, իսկ զինվորներն ապահովաբար կմնան դրսում։ Սակայն խոսքը միայն չի վերաբերում անմիջականորեն վարորդի կողմից կառավարվող բարձրակարգ սարքերին։
Բանակը նաեւ նոր սարքավորումներ է տրամադրում մարտի գնացող զինվորներին, որոնք նախագծված են նրանց անվտանգության համար։ Դա զինվորներին հնարավորություն է տալիս հեռվում գտնվող զորամասերին տեղեկացնել, որ հայտնաբերել են թշնամու մարտիկների, որպեսզի երկար հասողության զենքներն ու ինքնաթիռները կարողանան հարձակում գործել նրանց վրա։
՚՚Ապագա մարտի համակարգ՚՚-ում զինվորների, օդանավերի, ու արբանյակների տրամադրած տեղեկությունները կմշակվեն առանց լարերի գործող մարտի դաշտի համակարգչային համակարգի միջոցով, ճիշտ զենքերն անհրաժեշտ թիրախների դեմ ուղղելու նպատակով։ Գեներալ-մայոր Չարլզ Քարթրայթը ծրագրի ղեկավարն է.
՚՚Երբ կրակում են ամերիկացի զինվորի վրա, զինվորն ավտոմատ կերպով ստանում է զեկույց, որն ուղարկվում է ցանցի միջոցով, ուր ճշգրտորեն նշվում է նրա վրա կրակողի տեղադրությունը՚՚։
Սա թերեւս թվում է ապագայում իրագործվելիք գաղափար, եւ դրանց որոշ մասն իրո՛ք իրագործվելու է ապագայում, սակայն նոր համակարգի որոշ մասեր արդե՛ն իսկ տեղակայվում են Աֆղանստանում եւ Իրաքում։ Միացյալ Նահանգների բանակը վերափոխելը կլինի ծախսալից։ Միայն ՚՚Ապագա մարտի համակարգ՚՚-ի ծախսը տասը տարվա ընթացքում կկազմի մոտավորապես 100 միլիարդ դոլար։ Իսկ նոր տեխնոլոգիան ծրագրի միայն մեկ մասն է։
Միացյալ Նահանգների բանակը նաեւ վերակազմակերպվում է մարտական շարժունակ, ճկուն զորախմբերի՝ ավելացնելով հատուկ գործողությունների իր հնարավորությունները, ծավալելով հետախուզական տվյալների հավաքումը, սպաներին մարզելով օտար մշակույթների եւ լեզուների հմտություններում, պատրաստելով նոր, ավելի հզոր նավեր, արբանյակներ, բարելավելով պահեստային զինուժի մարզումը, մինչ դեռեւս կռվում է Իրաքում եւ Աֆղանստանում։
Որոշ թվով փորձագետներ մտահոգ են բանակն արդիականացնելու ջանքերի ծախսի, երկար ժամկետի եւ անորոշ ելքի առնչությամբ։ Այլոք, ինչպես օրինակ, վերլուծաբան Միշել Ֆրաուրնոյն է, մտահոգ են, որ բավարար քայլեր չեն ձեռնարկվում.
՚՚ Նախ եւ առաջ անհրաժեշտ է, որպեսզի առաքելությունը համարվի եթե ոչ ամենաառաջնայինը, ապա առաջնահերթություններից մեկը։ Մենք դրան անցյալում անհրաժեշտ ուշադրություն չենք նվիրել, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է իրական փոփոխություններ կատարել ծառայությունները կազմակերպելու, զինվորներին մարզելու եւ հանդերձավորելու տեսանկյունից՚՚։
Միշել Ֆլաուրնոյն ասում է, թե անհրաժեշտ է, որպեսզի Միացյալ Նահանգների բանակը լինի խոշոր եւ իր միջոցներն օգտագործի ավելի արդունավետորեն՝ առաջիկա տասնամյակների կարիքները բավարարելու համար։