Մատչելի հղումներ

Եղբայրներն ու քույրերը հակված են հիվանդանալու նույն հիվանդություններով


Ամերիկյան բժշկագիտական միություն՚՚ պարբերականում հրատարակված մի նոր ուսումնասիրության համաձայն, եղբոր կամ քրոջ սրտանոթային հիվանդության դեպքում ավելանում է նույն հիվանդությամբ մյուս եղբայրների կամ քույրերի տառապելու հավանականությունը։

Ուսումնասիրություններից պարզվել է, որ առողջական խնդիրները, այդ թվում սրտանոթային հիվանդություններն ու շաքարախտը կարող են փոխանցվել ժառանգաբար։

Սակայն Մասաչուսեթսի նահանգի ՚՚Սրտի ուսումնասիրման Ֆրամինգհամի կազմակերպություն՚՚-ում բժշկուհի Ջոան Մուրաբիտոյի եւ նրա աշխատակիցների կողմից կատարված մի նոր ուսումնասիրության համաձայն, սրտանոթային հիվանդություններից տառապող քույր կամ եղբայր ունեցող անձանց շրջանում այդ հիվանդության առաջացման հավանականությունը խիստ մեծ է.

՚՚Սրտանոթային հիվանդությունից տառապող քույր կամ եղբայր ունեցող անձանց շրջանում ինֆարկտի վտանգն ավելանում է մինչեւ 45 տոկոսով, նման հիվանդությունից զերծ եղբայրներ կամ քույրեր ունեցողների համեմատությամբ՚՚։

Ուսումնասիրության ընթացքում, որի արդյունքները հրատարակվել են ՚՚Ամերիկյան բժշկագիտական միություն՚՚ պարբերականում, հետեւել են 2500 առողջ մարդկանց, որոնց քույրը կամ եղբայրն ունեցել են սրտանոթային հիվանդություն. Ջոան Մուրաբիտոն ավելացնում է.

՚՚Մենք նրանց ուսումնասիրել ենք ութ տարի շարունակ, եւ սպասում էինք այդ մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններ առաջանալուն, ինչպես օրինակ, ինֆարկտը, կաթվածը կամ ոտքերի արյան անոթների խցանումներն են՚՚։

Ուսումնասիրությամբ նաեւ պարզվել է, սրտանոթային հիվանդությամբ տառապող եղբայր կամ քույր ունեցողների շրջանում սրտանոթային հիվանդությունների վտանգն ավելի մեծ է, ծնողներից այդ հիվանդությունները ժառանգելու համեմատությամբ.

Բժշկուհի Մուրաբիտոն այն կարծիքին է, որ վտանգի գործոնը թերեւս բացատրվում է մանկական տարիներին քույրերի ու եղբայրների սնվելու եւ ֆիզիկական վարժությունների սովորույթի ընդհանրությամբ։

Այս երեք քույրերի սիրտն առողջ է, սակայն նրանց եղբայրը մահացել է ինֆարկտից։ Քույրերից մեկն ասում է.

՚՚Մենք չենք քննարկում մեր առողջության մասին ճաշի սեղանի շուրջ՚՚։

Սակայն բժշկուհի Մուրաբիտոն ասում է, որ քույրերն ու եղբայրները միմյանց եւ բժիշկներին պետք է հայտնեն իրենց սրտի առողջության մասին տվյալները։

XS
SM
MD
LG