Մատչելի հղումներ

Նանոտեխնոլոգիայի ապագայի քննարկումներին նվիրված համաժողով


Հարյուրավոր գիտնականներ անցյալ շաբաթ հավաքվեցին Տեխասի նահանգի Հյուսթըն քաղաքում Նանոտեխնոլոգիայի առաջին համաժողովին մասնակցելու համար։ Խորհրդաժողովի նպատակն էր համագործակցաբար զարգացնել շատ փոքր չափի մեխանիզմներ, որոնք կարող են փոխել մեր աշխարհը։

Նանոտեխնոլոգիան չափից փոքր է անզեն աչքով տեսնելու համար, սակայն՝ հսկայական է նրա ներուժը։ Այն նյութի շարժումն է ատոմային մակարդակում։ Հետազոտողները փորձում են տեխնոլոգիական այս ձեւով մարդկանց ավելի լավ բուժելու, ավելի հզոր համակարգիչներ, ավելի ամուր ու ավելի թեթեւ նյութեր արտադրելու ուղիներ գտնել։ Ինչպես Ռայսի համալսարանի նանոտեխնոլոգիայի կենտրոնի ղեկավար Ուեյդ Էդըմսն է ասում, մեկ ատոմի հաստությամբ պատեր ունեցող խողովակը չափազանց ամուր է։ Նա ասում է.

՝՝Մեր նպատակն է ածխածնային նման նանոխողովակ ստանալը, որը կլինի տիեզերքում ամենաամուր նյութը՛՛։

Չնայած այս ամենը դեռեւս հիմնականում փորձնական մակարդակում է, պարոն Էդըմսն ասում է, թե արդեն սկսում են երեւան գալ նանոտեխնոլոգիայի միջոցով արտադրված ապրանքներ։ Նա ասում է.

՛՛Եկող 5 տարիներին մենք կտեսնենք բարձր որակի շատ ապրանքներ։ Այժմ արդեն գիտենք դրանց լավ այլ հատկությունների, ինչպես օրինակ, էլեկտրական հաղորդիչ լինելու փաստի մասին։ Կարելի է նանոխողովակների մեկ հարյուրերորդական մասը դնել պլաստիկ նյութի մեջ եւ այն կդառնա հաղորդիչ՝ պաշտպանելով ձեր համակարգիչը էլեկտրական լիցքաթափումից՝՝։

Էլեկտրական նման սարքերը մեծ հետաքրքրություն են վայելում ԱՄՆ-ի զինված ուժերում, ինչպես նաեւ՝ տիեզերական հետազոտությունների ծրագրերում։ Ծագումով հնդիկ Սիվարամ Արափելլին Ջոնսոնի անվան տիեզերական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտնական է։ Նա ասում է.

՝՝Կարելի է կառուցել ավելի ամուր շինություններ այնպիսի նյութերով, որոնք ունեն իրենք իրենց վերանորոգելու կարողություն՝՝։

Նանոտեխնոլոգիաների միջոցով արտադրված բարդ նյութերը կօգտագործվեն տիեզերական սարքերում։ Դրանցով կպատրաստեն ավելի թեթեւ ու ավելի ամուր ավտոմեքենաներ եւ օդանավեր։

Դրա համար կպահանջվի մի քանի տարի, սակայն ինչպես Սիվարամ Արեփալլին է ասում, նանոտեխնոլոգիան ավելի մոտ ժամանակներում կարող է հանդես գալ զանազան շատ առաջարկներով։

Նա ասում է.

՝՝Մի շարք այլ բնագավառներում եւս նանոտեխնոլոգիան կարող է ունենալ ազդեցություն, ինչպես օրինակ ածխաթթու գազի կլանումը։ Այս բնագավառի հետազոտությունները մեզ կտան շատ ավելի խորը գիտելիքներ, քան մինչ այժմ ձեռք բերած ամբողջ ինֆորմացիան՝՝։

Այս համաժողովին մասնակցող գիտնականներն ասում են թե նման հանդիպումներով հետազոտողները կիսում են իրենց գիտելիքները եւ օգնում միմյանց գնալ դեպի նանոտեխնոլոգիայի վրա հիմնված ապագան։

XS
SM
MD
LG